«Վերջին մոմը վառել եմ, որ շատ շուտով այս վանքում մոմ վառելու հնարավորություն էլի ունենամ». Վաչե Թովմասյանի լուսանկարը, տեսանյութերն ու գրառումները Դադիվանք այցի մասին

Հումորիստ Վաչե Թովմասյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է տեղադրել Դադիվանքից և գրել. «3 մոմ եմ վառել. մեկը Յոժիս ու մեր հերոսացած բոլոր տղերքի` իմ ախպեր տղերքի համար, երկրորդը` խնդրել եմ Աստծուն օրհնի և պահապան լինի մեր հայ ազգին և հայրենիքին, վերջին մոմը վառել եմ, որ շատ շուտով այս վանքում մոմ վառելու հնարավորություն էլի ունենամ: Դադիվանք 14.11.2020»:

Վաչեն նաև տեսանյութ է տեղադրել Քարվաճառ իր այցից, որտեղ երևում է, թե մարդիկ ինչպես են այրում իրենց տները: Տեսանյութին կից Վաչեն գրել է` «Առանց մեկնաբանությունների»:

Դերասանը տեսանյութեր ու լուսանկարներ է տեղադրել նաև սթորի բաժնում: Տեսանյութերից մեկում երևում են Արցախի լեռները, կից Վաչեն գրել է. «Ախր մերն է այս հրաշքը, մեր հայրենիքն է: Ժամանակավոր հրաժեշտ կտանք հիմա ու շուտով, մեր ուժեղանալու հետ մեկտեղ, մեր գեղեցկությունն էլ հետ կգա: Ես դրան հավատում եմ ու ամեն ինչ կանեմ դրա համար: Ես ձեր ցավը տանեմ, իմ հայեր ջան: Գրկում ու համբուրում եմ բոլորիդ: Լավ է լինելու»: