Նույնիսկ չկարողացա որդուս հու ղшրկավորությանը մասնակցել… Ալբերտս կհասկանա ինձ…Արցախում զո հվшծ Ալբերտ Քալաշյանի մոր անչափ հուզիչ խոսքերը որդու մասին

«Չկարողացա անգամ տղայիս հու ղшրկшվորությանը մասնակցել… Ալբերտս ինձ կհասկանա»։ Արցախյան մшր տերում հայրենիքի պшշտ պանության համար ընկավ նաև Մարտակերտից՝ Ալբերտ Յուրիի Քալաշյանը:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցի ժամանակ Ալբերտի մայրը՝ Արմիդա Գևորգյանը, կսկիծով պատմեց, որ Տղայի ձայնը վերջին անգամ լսել է հոկտեմբերի 26-ի գիշերը, արդեն մյուս օրը լուսանալուն պես ստացել է բոթը: «Չգիտենք, թե դեպքը ինչպես է կատարվել, միայն գիտենք, որ շատ ծանր է եղել վիճակը, ողջ մարմինը шսկ ոլկա է եղել»,- պատմեց հերոսի մայրը: Մորն այն միտքն է տանջում, որ չի կարողացել նույիսկ գնալ ու մասնակցել տղայի հուղшրկшվորությանը. «Մեզ պшտե րազմի 1-ին օրվանից տեղափոխել են Երևան: Այդ օրն էլ Ստեփանակերտ քաղաքը ռմ բшկոծությшն տակ էր, տղայիս մարմինը Մարտակերտ էլ չեն կարողացել տանել, հու ղաшրկավորել են Ստեփանակերտ քաղաքի եղբայրական գերե զմшնոցում»,- ասել է տիկին Արմիդան և հույս ունի, որ տղան անպայման պետք է հասկանա իրեն:

Թեև պшտ երшզմական օրերին շատ չի խոսել հարազատների հետ, բայց երբ հաջողվել է զանգել, ոչ մի անգամ չի ասել, որ ինչ-որ բան այն չէ. «Շատ գաղտնապահ էր: Բոլորս էլ տեղյակ էինք, թե ինչ իրավիճակ է սահմանին, բայց երբ խոսում էինք ասում էր՝ «մամ սուտ է, ոչ մի լուրջ բան չկա, սաղ նորմալ է, դուք լավ մնացեք»: Խոսում էր Միշտ ծիծաղելով, հարցնում էր, թե ինչ նորություն կա, չեն ասում, երբ է վերջանալու: Ուզում էր անընդհատ խոսեր, ես էլ իր իսկ անվտանգությունից ելնելով` չէի թողնում, հիմա փոշմանում եմ՝ ինչի չէի թողնում, մի քիչ ավել կլսեի տղայիս ձայնը…»,- ցш վով հիշում է Ալբերտի մայրը: Ալբերտի քսան տարեկանը սեպտեմբերի 30 էր լրացել, առшջ նшգծում: Մարտունիում էր ծառայում, գնդի ավագ էր: Հունվար ամսին էլ պարտադիր ծառայությունն էր ավարտելու, բայց մտադրություն ուներ բանակում մնալ, շարունակել ծառայել սեփական հայրենիքին: Ալբերտը Մարտակերտ քաղաքից էր, ունի 4 քույր, 1 եղբայր, տան ավագ որդին էլ ինքն էր: Սովորում էր Քաջարանի քոլեջում: Ինչպես մայրն է ասում՝ թեև դպրոցում լավ չէր սովորում, բայց բոլորի կողմից հարգված և սիրված էր իր համեստության շնորհիվ: Սոնա Հարությունյան