Օգտակար սովորություններ, որոնց չարաշահումը կարող է վտանգավոր լինել առողջության համար

Բոլորն էլ գիտեն, որ օգտակար սովորությունները շատ կարևոր են օրգանիզմի համար և օգնում են խուսափել առողջական մի շարք խնդիրներից, սակայն անգամ այս դեպքում հարկավոր է շատ զգոն լինել ու ամեն ինչ չափավոր անել, քանի որ ցանկացած օգտակար սովորություն չարաշահման դեպքում կարող է վերածվել վնասակարի։

Մասնագետները ներկայացրել են օգտակար համարվող այն սովորությունները, որոնք չարաշահման դեպքում կարող են վնասել օրգանիզմին։

Ատամների ինտենսիվ մաքրում

Բերանի խոռոչի հիգիենան շատ կարևոր է, սակայն միայն չափավոր լինելու դեպքում։ Փորձելով հնարավորինս լավ մաքրել ատամները՝ մարդիկ հաճախ կիրառում են կոշտ խոզանակներ ու չափազանց ինտենսիվ են մաքրում ատամները, մինչդեռ նման հիգիենան կարող է կործանարար լինել ատամների համար։

Երկարատև քուն

Հասուն մարդու քնի տևողությունը պետք է լինի օրական 7-8 ժամ, ինչը բավական է օրգանիզմի վերականգնման համար, սակայն ներկայիս կյանքի ռիթմի պայմաններում մարդիկ հաճախ չեն կարողանում քնել ինչպես հարկն է, ուստի փորձում են լրացնել քնի պակասը հանգստյան օրերին։ Այս ամենի հետևանքով կենսաբանական ռիթմերը խանգարվում են, և հանգստանալու փոխարեն մարդը բախվում է անբացատրելի հոգնածության խնդրին։

Մանրաթելերով հարուստ մթերքի գործածություն

Բավարար քանակությամբ մանրաթելերն առողջ սննդակարգի անբաժան մասն են կազմում, սակայն մեծ քանակությամբ մանրաթելեր օգտագործելու դեպքում հարկավոր է հիշել նաև օրգանիզմում ջրի բալանսի մասին, քանի որ միայն այդ դեպքում մանրաթելերն օգտակար կլինեն մարսողական համակարգի և առհասարակ ամբողջ օրգանիզմի համար։

Ֆիզիկական ակտիվություն

Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը հարկավոր է բոլորին, քանի որ օգնում է պահպանել տոնուսն ու մկանների ակտիվությունը, սակայն հարկ է հիշել, որ ամեն օր մարզասրահ գնալն ու չափազանց ինտենսիվ մարզվելը կարող է խիստ վնասակար լինել, քանի որ մկանները նույնպես ունեն հանգստի կարիք և դրանց ևս ժամանակ է հարկավոր ինչպես հարկն է վերականգնվելու համար։

Նյութի աղբյուրը՝ med2.ru