4 ամիս և մինուս 20 կգ. աղջիկը թմբլիկից իսկական մոդելի է վերածվել՝ սննդակարգից բացառելով միայն մեկ բան…

Նիհարելու անհավանական պատմությունները ոգեշնչում և միևնույն ժամանակ վախեցնում են, քանի որ դա նշանակում է, որ ամբողջովին պետք է փոխեք ձեր կյանքը։

Այսօր Positive-ը ներկայացնում է Ջելի Դևոթի (իսկական անունը Ասա Ինգլիշ) պատմությունը, որը երիտասարդ շվեդ մոդել է, ով իր բաժանորդների բազմահազարանոց բանակին ոգեշնչում է առողջ կենսակերպ վարել։

Դեռևս 2012 թվականին, այն ժամանակ դեռ 21 տարեկան Ջելին չէր զրկում իրեն ուսանողական ոչ մի հաճույքից, այդ թվում վնասակար սնունդից և ալկոհոլից։ Սակայն, այլ աչքերով նայելով իր ծովափնյա լուսանկարին, աղջիկը որոշում է փոխվել։

Սկզբի համար աղջիկն լիովին բացառեց իր կյանքից ալկոհոլը և բալանսավորեց սննդակարգը՝ հրաժարվելով արագ սննդից և կիսաֆաբրիկատներից։ Դա օգնեց նրան ազատվել 20 կիլոգրամ քաշից չորս ամսում։ Քիչ անց նա ևս 10 կիլոգրամ նիհարեց։ Միևնույն ժամանակ Ջելին սպորտով էր զբաղվում և ինքն էր պատրաստում իր ուտելիքը, հետևելով, որ սեղանին միայն առողջ սնունդ հայտնվի։

Տեսնելով սեփական փոխակերպումը՝ աղջիկը որոշեց իր միկրոբլոգը բացել, որպեսզի իր օրինակով մոտիվացնի մարդկանց առողջ կենսակերպ վարել։

Դևոթը սկսեց մարզումների ծրագրեր մշակել և բալանսավորված սննդի վերաբերյալ խորհուրդներ տալ՝ սեփական փորձից ելնելով։

Նրա աշխատանքի հիմնական էությունն այն է, որ ստիպի մարդկանց հավատալ սեփական ուժերին և փոխվել ոչ թե հանուն ինչ–որ մեկին, այլ հանուն սեփական առողջության և երջանկության։ Ջելիի նման մարդիկ ապացուցում են, որ մարդ ինքն է իր մարմնի տերը, այլ ոչ թե՝ հակառակը։