«Օրն անցավ անակնկալներով և սիրով լի».Էլեն Սարգսյանի նշանադրության լուսանկարներն ու մանրամասները

Էլենի խոսքով` օրվան երկար չեն նախապատրաստվել` ամեն ինչ կազմակերպել են մեկ շաբաթում:

«Տորթի դիզայնի ընտրության հարցում մեզ օգնել է մեր հարազատ ընկերություններից մեկը, որը հիշարժան օրերին միշտ մեր ընտանիքի կողքին է լինում։ Զգեստս մոդելավորել է Արամ Նիկոլյանը, ում պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում այդ օրն ունեցա իմ պատկերացրած կերպարը»,-ասաց նա։

Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը` զույգը որոշել է շատ քիչ մարդկանց հրավիրել միջոցառմանը:

«Հյուրեր չունեինք, մեր ընտանիքներով էինք, պահպանեցինք անհրաժեշտ կանոնները։  Օրն անցավ անակնկալներով և սիրով լի, այնպես, ինչպես մենք էինք պատկերացրել։ Անակնկալները բացահայտել չեմ ուզում»,-նշեց դերասանուհին, ո չցանկացավ մանրամասնել նաև իր մատանու ընտրության պատմությունը:

Խոսելով ընտրյալի՝ Վահան Մարտիրոսյանի հետ ծանոթության մասին՝ նա ասաց. «Միասին չենք աշխատում, սակայն ծանոթացել ենք իմ աշխատավայրում 20 ամիս առաջ։ Մենք բոլորին խորհուրդ ենք տալիս սիրահարված լինել իրենց սիրելիին, կյանքին, մարդկանց, աշխատանքին, հայրենիքին, աշխարհին, քանի որ այդպես ապրելը շատ ավելի հեշտ է»։