Կոշիկների այս մոդելները վնասում են ոտքերը

Ինչպիսի՞ կոշիկներ եք դուք սիրում կրել։

Հարմա՞ր են արդյոք դրանք ձեր ոտքերին և չե՞ն հոգնեցնում։

Սուր քթով կոշիկներ

Այսպիսի կոշիկները հաճախ սեղմում են թաթը դիմացի մասից՝ ճնշելով և վնասելով անոթներին։ Եթե ամեն դեպքում ձեզ դուր են գալիս սուր քթով կոշիկները, դիմացի ավելի լայն հատվածով կոշիկներ ընտրեք։

Վիետնամկաներ

Սրանք հարմար են լողավազանների համար, բայց ոչ երկար քայլելու։ Այս կոշիկը չի ֆիքսում թաթը և բացասաբար է անդրադառնում ոտքերի վրա։

Բալետկաներ

Այսպիսի կոշիկներով ոտքը շատ է հոգնում։ Ծանրաբեռնվածությունն ամբողջովին ողնաշարի և ծնկների վրա է ընկնում, եթե այսպիսի կոշիկը սուպինատոր չունի։

Շատ փափուկ մարզակոշիկներ

Եթե ակտիվ կենսակերպ եք վարում, այսպիսի կոշիկները ձեզ հարմար չեն։ Դրանք չեն պահում թաթը, ինչի պատճառով դրա վրա մեծ ծանրաբեռնվածություն է ընկնում։

Կոշիկներ պլատֆորմի վրա

Թաթը այս դեպքում փաստացի անշարժ է մնում, ինչը բացսաբար է անդրադառնում ոտքերի վրա։

Բարակ բարձր կրունկով կոշիկներ

Յոթ ու կես սանտիմետրից բարձր կրունկը շատ վնասակար է ողնաշարի համար։ Իհարկե, դա գեղեցիկ է, բայց ձեր առողջությունն վելի կարևոր է։