Կոճապղպեղի սոուսով խոզի միս

Ինչպես պատրաստել կոճապղպեղի սոուսով խոզի միս

Խոզի փափկամիսին քսել տերիյակի սոուս, թողնել 10 րոպե մարինացվի: Լորի ձվերի վրա սառը ջուր լցնել, դնել կրակին, եռալուց հետո` եփել 5 րոպե: Տապակը դնել միջին կրակին, 1 թ.գդալ բուսայուղ լցնել, խոզի միսը բոլոր կողմերից թեթևակի տապակել, ապա տեղափոխել նախապես 180* տաքացրած ջեռոցը, եփել 15-20 րոպե: Ամանի մեջ 30 մլ ձիթայուղ, կիտրոնի հյութ, մեղր լցնել, ավելացնել կիտրոնի քերած կեղևը, սխտորն ու կոճապղպեղը, աղ ու սև պղպեղ անել, հարել: Ափսեի մեջ դնել խոշոր կտրտած մարոլի տերևները, կտրտած կարմիր մարինացված պղպեղը, լցնել սոուսը, խառնել: Խոզի միսը հանել ջեռոցից, թողնել 5 րոպե հանգստանա, շերտատել, դնել աղցանի վրա, կողքերին մաքրած և կիսած լորի ձվեր դնել, կտրտած կանաչ սոխ շաղ տալ:

Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կոճապղպեղի սոուսով խոզի միս

 խոզի միս — 400 գրամ

 լորի ձու — 4 հատ

 կարմիր պղպեղ — 4 հատ

 հազարի տերևներ — 0,5 փունջ

 կանաչ սոխ — 3 հատ

 կոճապղպեղ

 մեղր — 1 թեյի գդալ

 ձեթ — 30 մլ

 սխտոր — 2 պճեղ

 կիտրոն — 0,5 հատ

 սոուս — 50 մլ

 աղ

 սև պղպեղ