Ավելի քան 300 հազար մարդ դիտել է, թե ինչպես է լույս աշխարհ եկել ընձուղտի ձագը

Նյու Յորքի գազանանոցում էգ ընձուղտ Էյփրիլը 5-րդ անգամ մայրիկ է դարձել: Նորածնի լույս աշխարհ գալը հեռարձակվել է առցանց: Տեսախցիկը տեղադրել են ճաղավանդակի տակ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Ուղիղ եթերը հեռարձակվել է ենթադրվող ծնունդից մի քանի օր առաջ: Գործնականում այդ ամբողջ ժամանակ դիտողների քանակը մնացել է 50-60 հազար մարդ: Երբ հասել է «X ժամը», հետաքրքրասերների քանակը կտրուկ ավելացել է: Ավելի քան 300 հազար մարդ դիտել է, թե ինչպես է Էյփրիլն ազատվել հղիությունից, և փոքրիկ ընձուղտը առաջին անգամ կանգնել ոտքի: Դիտողները ակտիվորեն քննարկել են հեռարձակումը: Ծննդաբերությունը տևել է երկու ժամից փոքր-ինչ քիչ: