Հեշտ պատրաստվող ֆանտաստիկ համով ուտեստ

Բաղադրիչներ՝

  • Տավարի աղացած միս՝ 550 գ.
  • Սմբուկ՝ 3 հատ
  • Հաց՝ 50 գ.
  • Պարմեզան՝ 80 գ.
  • Սուլուգունի պանիր՝ 150 գ.
  • Մաղադանոս՝ 10 գ.
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի
  • Ձու՝ 2 հատ

Պատրաստումը՝

1. Խառնեք տավարի միսը, ձուն, մանրացված մաղադանոսը, պարմեզանը, նախապես ջրում կամ կաթի մեջ թրջված հաց փշրանքները, աղ, պղպեղ:

2. Լվացեք սմբուկը, հեռացրեք գլխիկը և կտրտեք բարակ շերտերի: Շերտերը տապակեք:

3. Թողեք սմբուկը սառի: Հետո դրանք տեղափոխեք ջեռոցի ամանի մեջ այնպես, որ դրանցով ուղղանկյուն ստացվի:

4. Բարակ կտրտեք պանիրը: Սմբուկի վրա դրեք ֆարշը և հավասարսաչափ տարածեք: Ֆարշի վրա պանրի շերտերը դրեք, որպեսզի ծածկեն ֆարշի ամբողջ մակերեսը, ֆարշով սմբուկը եփելու պերգամենտով ռուլետի պես փաթաթեք:

5. Ռուլետը ջեռոցում եփեք 180 աստիճանով 30 րոպե: