Չրերով խառնուրդ, որը կբարձրացնի իմունիտետը և կապահովի ձեզ անհրաժեշտ վիտամիններով

Մեր օրգանիզմին վիտամինների և հանքանյութերի անհրաժեշտ քանակություն է անհրաժեշտ առողջ լինելու համար։

Իսկ դրա համար մենք ինքներս պետք է հոգ տանենք։

Այսօր Positive-ը կկիսվի ձեզ հետ մի բաղադրատոմսով, որը օրգանիզմի համար վիտամինների իսկական շտեմարան է։

Եկեք միասին պատրաստենք չրերով այս հրաշք խառնուրդը, որը ոչ միայն շատ օգտակար է, այլև համեղ։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 300 գր․ ընկույզ
  • 300 գր․ ծիրանի չիր
  • 300 գր․ թզի չիր
  • 300 գր․ սև սալորաչիր
  • 300 գրամ սև չամիչ
  • 2 ճ․գ․ մեղր
  • 2 լիմոն

Պատրաստման եղանակը

Լվացեք չրերը և լիմոնը գոլ ջրով, մի քիչ չորացրեք, իսկ հետո մսաղացով աղացեք՝ կորիզները հանած։ Ստացված խառնուրդը խառնեք մեղրի հետ:

Ստացված խառնուրդին ավելացրեք մեղրը, մանրացված ընկույզը և լցրեք բանկաների մեջ։ Խառնուրդը պետք է պահել զով սառը տեղում։

Օգտագործել օրական մեկ գդալ, լավ է առավոտյան, ուտելուց առաջ։ Եթե իմունիտետի խնդիր ունեք և հաճախ եք հիվանդանում, կարող եք օրական մինչև 2-3 գդալ ուտել։

Օգտագործեք խառնուրդը, մինչև այն կվերջանա, իսկ հետո մեկ ամիս ընդմիջում արեք, նախքան նորը կպատրաստեք։

Այսպես դուք կամրացնեք ձեր իմունիտետը և կմոռանաք, թե ինչ է մրսածությունը։ Սա առողջության համար վիտամինային լավագույն խառնուրդն է։