«Դժվարությամբ եմ արտաքին փոփոխություն անում». Օլյա Հակոբյանի ոճափոխությունն ու երեխաների արձագանքը

Դերասանուհի Օլյա Հակոբյանը ոճային փոփոխություն է արել` մգացնելով մազերի բաց երանգը:

«Մազերիս գույնը փոխելուց առաջ երկար եմ մտածել: Առհասարակ, դժվարությամբ եմ արտաքին փոփոխություն անում: Վերջին փոփոխությունը արել էի 4 տարի առաջ, երբ մուգ մազերս բաց գույնով էի ներկել: Ընդհանրապես երկար և բլոնդ մազեր եմ սիրում, բայց որոշեցի փոփոխություն անել, ինչի համար չեմ փոշմանել: Շոկոլադի գույնն ինձ դուր եկավ։ Մազերս չեմ կտրել, չափսը այդքան էր, սերիալի նկարահանումների ժամանակ արհեստական էր երկարեցված»,-Tert.am Life -ի հետ զրույցում ասաց նա:

Օլյայի խոսքով` երեխաներն արդեն հասցրել են գնահատել իր նոր փոփոխությունը. «Երեխաներս իմ առաջին քննադատն են, տեսել են ու շատ են հավանել նոր գույնը: Հիմնականում դրական արձագանքներ եմ ստացել, թեև կան մարդիկ, ովքեր ասում են` բլոնդն ավելի գեղեցիկ էր: Կարծում եմ` ուղղակի սովոր են ինձ բաց գույնի մազերով տեսնել»:

Նկատառմանը, որ կանայք արտաքին փոփոխություններ են անում, երբ անձնական կյանքում էլ են փոփոխության կարիք զգում` Օլյան պատասխանեց. «Ինձ մոտ այդպես չէ, ընդամենը ցանկություն ունեցա ոճափոխություն անել: Իմ ոչ մի ոճափոխություն անձնականիս հետ կապ չի ունեցել»: