Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 723, մահվան՝ 11 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը՝ 16004, մահվան դեպքերինը՝ 355

Հայաստանում հունիսի 13-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 723 նոր դեպք է հայտանաբերվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ, հունիսի 13-ին հաստատվել է կորոնավիրուսի 16004 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 80130:

Փաստացի այս պահին բուժվում է 9568 անձ:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 6081 անձ։

Ընդհանուր առմամբ, 355 պացիենտ մահացել է: