Չդիմացավ․ Միխայիլ Եֆրեմովը փորձել է «հաշիվները մաքրել» կյանքի հետ

Mash ալիքի Telegram-յան էջը հայտարարել է, որ 56-ամյա Միխայիլ Եֆրեմովը փորձել է «մաքրել հաշիվները» կյանքի հետ։ Այս մասին լրագրողներին պատմել են դերասանի հարազատները։ Նրանք նշել են, որ Միխայիլի պարանոցի վրա նկատել են պինդ պարանի հետք, որը բնորոշ է կախվել փորձող մարդուն։

Պարզվում է, որ դրանից հետո նրան այցելել են հոգեբաններ և բժիշկներ։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ բոլորը քննարկում են ավտովթարը, որում մարդ էր մահացել։ Այժմ Եֆրեմովը գտնվում է տնային կալանքի տակ՝ մինչ օգոստոսի 2-ը։ Այդ օրը կսկսվի հետաքննություն։ Փաստաբանների խոսքով նրան սպառնում է ամենաքիչը 12 տարվա ազատազրկում։