Գիտնականները վերջապես համարձակվել են բացել հին եգիպտական սարկոֆագը, որը 2,000-ից ավելի տարվա պատմություն ունի

Երկար ժամանակ համարվում էր, որ Հին Եգիպտոսից 2100-ամյա փոքրիկ սարկոֆագը պարունակում է թռչնի մնացորդներ, ինչը տրամաբանական էր՝ ելնելով դրա չափերից:

Սակայն գիտնականները, որոնք 2018 թ. համակարգչային տոմոգրաֆիա են իրականացրել, պարզել են ամբողջովին այլ բան. նրանք հայտնաբերել են ուժգին մուտացիայի ենթարկված մարդկային պտուղ՝ մահացած լույս աշխարհ եկած երեխա, որը ծնվել է ընդամենը 23-28 շաբաթական հղիության ընթացքում:

Մումիան գտնվել է Անգլիայի Մեյդսթոնի թանգարանում և թվագրվում է Պտղոմեոսների ժամանակաշրջանին: Այն գրանցված է որպես «Մումիֆիկացված բազե EA 493»:

Սարկոֆագի չափսերը համապատասխանում են թռչնի չափերին, և դրա պատկերված է բազեի գլուխ՝ զարդարված ոսկով: Վրան առկա են նաև հիերոգլիֆներ, որոնք վերաբերում են Հորուսին՝ հին եգիպտացիների բազեի գլխով երկնքի աստծուն:

Կենդանիների մումիֆիկացումը՝ սկսած կոկորդիլոսներով և վերջացած կատուներով ու բզեզներով, բավականաչափ տարածված պրակտիկա էր Հին Եգիպտոսում, այնպես որ գիտնականներն ամենևին էլ չէին կարծում, որ բազեի մումիան արտասվոոր երևույթ է:

Սակայն ուսումնասիրողները պարզեցին, որ ոսկրերը պատկանում էին հղիության 23-28 շաբաթում մահացած ծնվա տղա երեխայի, որն ունեցել է ողնաշարի սուր անոմալիաներ և հազվադեպ հանդիպող արատ, որը խոչընդոտում է ուղեղի և գանգի ճիշտ զարգացմանը:

Մումիայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երեխան անենցեֆալիտ է եղել. նրա գանգի վերին հատվածը կազմավորված չի եղել: Ականջները գտնվել են գլխի հետևում:

Սքանավորման ընթացքում նկատվել է, որ ոտքերի և ձեռքերի մատների ոսկրերը նորմալ կազմավորված են եղել, սակայն գանգի դեֆորմացիան այնքան արտահայտիչ է եղել, որ ուղեղ գրեթե գոյություն չի ունեցել: Երեխան ունեցել է նաև «նապաստակի շրթունք»:

Թե ինչպես են պահպանվել երեխայի մնացորդները, վկայում է այն մասին, որ նրա ընտանիքը նրան յուրահատուկ է համարել: Սակայն այս պարագայում այլ հարց է առաջանում. ինչո՞ւ են մումիան զարդարել թռչնի պատկերներով: Ուսումնասիրությունը ներկայացվել է Իսպանիայում՝ Տեներիֆում, մայիսի 21-25-ը՝ Մումիաների ուսումնասիրման համաշխարհային կոնգրեսի ժամանակ: