Արցախում ծառայող զինվորների երգն ու դուդուկով կատարումը. Տեսանյութ…

Արցախում ծառայող Հայկազ Մովսիսյանի կատարումներն ամենասպասվածն են ծառայակիցների համար. նա հինգ տարի դուդուկ է նվագում, նաեւ կլառնետ ու զուռնա: Երբեմն ընկերներին էլ է սովորեցնում:

Համլետ Հովհաննիսյանն էլ երգում է: Կրթությունն էլ ընդհատել է եւ զորակոչվել: Հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց հետո կշարունակի սովորել Մշակույթի պետական քոլեջում: Մտադիր է մասնագիտանալ երգի բնագավառում: