Թող Տիրոջ Ամենազոր Սուրբ Աջը ամենայն ժամ զորակից ու պահապան լինի մեր ժողովրդին, հայրենյաց պաշտպան մեր խիզախ զինվորներին:
Հավետ կեցցեն մեր քաջ զինվորները, փառք ու պատիվ հայոց բանակին:
Ամենազոր Աստված և Թագավոր Հավիտենից
անսասան և անպարտելի պահիր Քո ժողովրդին և հայոց աշխարհը:
Կյանքի աղբյուր, խաղաղության պարգևիչ և Քո ծառաների զորացուցիչ,
խաղաղ կյանք պարգևիր հայրենի մեր երկրին
և զորացրու թշնամիների դեմ պատերազմում
ի փառս Քո Սուրբ անվան: