«Բացակայությունս արդարացված կլինի». Անատի Սաքանյան

Հեռուստատեսային երկարատեւ դադարից հետո Անատի Սաքանյանը վերադարձել է նկարահանման հրապարակ: Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ USArmenia TV-ով ցուցադրվելիք նոր՝ «Խաբկանք» սերիալի դերասանական կազմում է:

«Առաջարկը ստացել եմ սցենարիստ Անուշիկ Պետրոսյանից, ինչն էլ միանգամից ընդունեցի. կարոտել եմ նկարահանումների ընթացքն ու խաղընկերներիս: Այս թիմն ինձ շատ հոգեհարազատ է, մեծ մասի հետ աշխատելու փորձ ունեմ: Դադարը ոչ թե առաջարկների պակասի, այլ իմ մյուս աշխատանքի հետ էր կապված: Կարճամետրաժ նովելներում նկարահնավելու շատ առաջարկներ են եղել, որոնք մերժել եմ. չէի ցանկանում մյուս գործս անտեսել կարճաժամկետ աշխատանքի պատճառով: Այս սերիալը երկարաժամկետ համագործակցություն է լինելու, եւ մյուս գործիցս բացակայելն արդարացված կլինի»,- պատմել է Անատին:

Անատի Սաքանյանը

Կերպարի մասին դեռ չի խոսի.«Անկեղծ կլինեմ, սցենարին ամբողջությամբ ծանոթ չեմ եւ շատ բան չգիտեմ նոր դերիս մասին: Բացի այդ, հեռուստադիտողի համար էլ հետաքրքիր չի լինի նախապես շատ բան իմանալը»:

Նշենք, որ նոր սերիալի դերասանական կազմում են Հովակ Գալոյանը, Տաթեւիկ Ադումյանը, Ալինա Մարտիրոսյանը, Անելյա Գուբրյանը, երգիչներ Արմենն ու Հակոբը, Ավո Ադամյանը եւ այլք: