Դավաճանե՞լ է. ինչու է Նաստյա Կամենսկիխը է Instagram-ում դադարել հետեւել Պոտապի էջին

Ուկրաինացի հայտնի երգչուհի Նաստյա Կամենսկիխը, որը հանդես է գալիս NK կեղծանվամբ, դադարել է Instagram-ում հետեւել ամուսնու` Ալեքսեյ Պոտապենկոյի էջին։

Նախօրեին Պոտապն Instagram-յան էջում լուսանկարներ է հրապարակել որդու՝ Անդրեյի հետ։ Ուշադիր երկրպագուները նկատել են, որ լուսանկարներն արվել են Իրինա Գորովայի՝ ռեփերի նախկին կնոջ տանը: Թեեւ երկրպագուների համար գաղտնիք չէ, որ Պոտապը լավ հարաբերություններ ունի նախկին կնոջ եհտ ու մուտք ունի նրա տուն։

Картинки по запросу

Լուսանկարների մեկնաբանություններում հետեւորդներից մեկը հեգնանքով նկատել է, որ Նաստյան դադարել է Instagram-ում հետեւել ամուսնու էջին։ «Երբ Կամենսկիխը դադարել է հետեւել քեզ…»,- նկատել է երկրպագուն։

Օգտատերերն ակնարկել են, որ այս քայլը կապված է Նաստյային դավաճանելու վերաբերյալ լուրերի հետ։ Սակայն հետեւորդների մյուս մասը սրան նշանակություն չի տվել, քանի որ երգչուհին այժմ մրցույթ է անցկացնում։ Ըստ դրա պայմանների՝ բոլոր մասնակիցները պետ է բաժանորդագրվեն Նաստյայի մրցույթի գործընկերների էջերին։