«Գանձեր, որոնք իմ կյանքի իմաստն են». Լուսինե Թովմասյանի ընտանեկան ֆոտոշարքը

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը հաճախ է հետեւորդներին ուրախացնում ընտանեկան լուսանկարներով։ Այս անգամ եւս նա ջերմ ֆոտոշարք է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է ամուսնու, դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի հետ։ Բոլորը միանման հագուստ են կրում՝ ջինսե տաբատ եւ սպիտակ վերնազգեստ։ «Ահա եւ իմ անգին գանձերը, գանձեր որոնք իմ կյանքի իմաստն են»,- գրել է Լուսինեն։

 

Օրերս հրապարակված կադրերում Լուսինեն կաշվե տաբատ էր կրում եւ հետաքրքիր նախշերով բոլզւ, որը համադրել էր սեւ գոտու հետ։ Նա խոշոր աքսեսուարներ էր ընտրել, բարձրակրունկ կոշիկներ։ Լուսինեն կադրերը չէր մեկնաբանել, փոխարենը հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել նրան. «Միշտ գեղեցիկ ու երիտասարդ»։