Օսլայով բոտոքս դիմակ. արդյունքը կզգաք արդեն 15 րոպե անց․ ահա, թե ինչպես այն պատրաստել և կիրառել

Բոտոքսի մասին բոլորս էլ լսել ենք։ Այսօր այս բառը կապված է բացառապես գեղեցկության արդյունաբերության հետ. ներարկում են մի քանի խորանարդ՝ դեմքից հեռացնում երկու տասնամյակ: Բայց քչերը գիտեն, որ առաջին անգամ այդ նյութը օգտագործվել է դեռևս 1960-ին ՝ դեմքի մասնակի կաթվածով հիվանդներին օգնելու համար: Բոտուլոտոքսինը հանգստացնում էր մկանները և օգնում վերականգնել դեմքի սիմետրիան: Այդ ժամանակից ի վեր նյութը շատ այլ կիրառություններ է ստացել, սակայն երկու գործոն մնում է անփոփոխ`բարձր գինը և ռիսկերը:

Բոտոքսը օգնում է հարթել ճակատի կնճիռները, շտկել դեմքի ստորին հատվածը և հանգստացնել մկանները: Առողջության համար վտանգ չկա, սակայն եթե նյութը ներարկվի մեկ միլիմետր անգամ բարձր կամ ցածր, բերանի անկյունը կարող է իջնել, իսկ դեմքը կարող է կորցնել համաչափությունը: Ինչ վերաբերում է արժեքին, եթե այն միանգամյա պրոցեդուրա լիներ, ապա գուցե ավելի շատ կանայք դիմեին դրան: Բայց քանի որ այն պետք է պարբերաբար կրկնել, ոչ բոլորն են պատրաստ նման ծախսերի: Այդ պատճառով Positive-ը առաջարկում է հարթեցնել կնճիռները տանը:

Միայն երկու բաղադրիչ

Տանը բոտոքս դիմակ պատրաստելու համար ձեզ հարկավոր է ընդամենը երկու բաղադրիչ `2 թ․գ․ օսլա և 1 ձվի սպիտակուց: Նախօրոք լավ հարեք սպիտակուցը, փրփրելուց հետո ավելացրեք օսլան և կրկին հարեք:

Երբ զանգվածը համասեռ դառնա, քսեք այն դեմքի, պարանոցի, դեկոլտեի, ինչպես նաև ձեռքերի մաքուր մաշկի վրա, այսինքն `բոլոր այն տեղերին, որտեղ մաշկը ամենաշուտն է կորցնում խոնավությունը և ծերանում է:

Երբ դիմակը չորանա, քսեք այն առաջին շերտի վրայից, հետո երկրորդը, երրորդը: Երբ բոլոր շերտերը չորանան, լվացեք դիմակը: Դիմակը քսած ընթացքում անհրաժեշտ է հանգիստ վիճակում լինել և չխոսել:

Դիմակ արեք ամեն երեկո 21 օր, այնուհետև 14 օր՝ օրը մեջ: Լվանալուց հետո հաստ շերտով խոնավեցնող կրեմ քսեք: Արդյունքները նկատելի են լինում արդեն 10 օր հետո, բայց ավելի լավ է այն հաճախ կրկնել և կանգ չառնել:

Օսլայով դեմքի լվացում

Քչերն են լսել, որ օսլան հաճախ օգտագործվում են զգայուն և ծերացող մաշկը լվանալու համար: 1թ․գ․ օսլան լցրեք 1 լիտր մաքուր եռացրած ջրի մեջ: Լվացեք երեսը սենյակային ջերմաստիճանի լուծույթով, ապա ողողեք դեմքը մաքուր ջրով: Այնուհետև ձեր մաշկի տեսակին համապատասխան կրեմ քսեք: Օսլան ոչ միայն սնուցում է մաշկը, այլև վերականգնում է դրա առաձգականությունն ու ամրությունը: Միևնույն ժամանակ այն միշտ մատչելի և անվտանգ է: