Սա 4 օր խմեցի, 2 կիլոգրամը կարծես չէր էլ եղել. ահա, թե ինչը կարելի է անվանել անցավ նիհարեցում. պատրաստելը հեշտ է, իսկ խմելը՝ ավելի հեշտ

Ներկայացնում ենք բուսական միջոցներ, որոնք կօգնեն նիհարել՝ դրանք համադրելով առողջ սննդակարգի, սպորտի, նվազագույն սթրեսի հետ:

Ցորենի թուրմ

1 լիտրանոց ապակե տարան ախտահանեք: ¼-ով լցրեք ծլած ցորենով: Մինչև վերջ ջուր լցրեք: Թանզիֆով կիպ ծածկեք տարայի բերանը: 2 օր անց քամեք թուրմը: Լավ կլինի միջոցը հեռու պահել արևի ուղիղ ճառագայթներից: Օգտագործեք 150 մլ ուտելուց առաջ:

Խատուտիկի եփուկ

Օրգանիզմը կմաքրի տոքսիններից և կարագացնի նիհարեցումը:

1-լիտրանոց ապակե տարայի մեջ խատուտիկի դեղին գլուխներ լցրեք: Ջուր եռացրեք և ծաղիկների վրա լցրեք: Ավելացրեք 2 ճ. գ. մեղր: Սպասեք, մինչև սառի, հետո 4 ժամով սառնարան դրեք: Քամեք և խմեք թեյի փոխարեն:

Սասսի ջուր

Վերացնում է այտուցը, այրում ճարպը, ազատում որովայնի փքվածությունից:

Քամեք 1 կիտրոնի հյութը, լցրեք 2 լ. մաքուր ջրի մեջ: Մանր կտրտեք 1 միջին չափի վարունգ, ավելացրեք ջրին: Կոճապղպեղը շիլայի վերածեք, 1 ճ. գ. ավելացրեք մնացած բաղադրիչներին: Ավելացրեք անանուխի 10 տերև և 15 ժամով սառնարան դրեք: Խմեք օրական 8 բաժակ 4 օր, օրական օգտագործեք առավելագույնը 1 400 կկալ:

Դարչինով և մեղրով ըմպելիք

250 մլ սենյակային ջերմաստիճանի ջրին ավելացրեք 1 ճ. գ. մեղր և 0,5 ճ. գ. դարչին: Լավ խառնեք: Խմեք 1 բաժակ ամեն առավոտ քաղցած վիճակում:

Կոճապղպեղով և կիտրոնով ըմպելիք

250 մլ ջրին ավելացրեք կես կիտրոնի հյութ: Քերեք կոճապպեղի արմատը և 1 թ. գ. լցրեք բաժակի մեջ: խառնեք: Խմեք 1 բաժակ ամեն առավոտ:

Անանասի հյութ

1 հասած անանասը կեղևազատեք: Միջուկի հյութը քամեք: Խմեք օրական 1 բաժակ այդ հյութից:

Սալորի թուրմ

Սալորը պարունակում է մագնեզիում, կալիում, վիտամին A և երկաթ, օրգանիզմից հանում է տոքսինները, օգնում է արագ նիհարել: 100 գ. լվացած սալորի վրա 2 լ. ջուր լցրեք: Թողեք 7 օր: Պահեք սառնարանում: Քամեք: Խմեք 1 բաժակ առավտյան քացած վիճակում: