Բաղադրամասեր՝
- 500 գրամ կարտոֆիլ
- 70 գրամ շամպինիոն
- Բուսայուղ
- Կանաչի՝ ըստ ճաշակի
- Աղ
- Պղպեղ
Պատրաստման եղանակ՝
Սունկը մանր կտրատել, խառնել կանաչիների հետ, համեմել աղով և պղպեղով։
Կարտոֆիլը մաքրել, բայց ոչ ամբողջությամբ, կտրվածքներ անել, կտրվածքների արանքում լցնել սնկով միջուկը և դնել ջեռոց։