Ռուս նկարիչը վրձնի փոխարեն մերկ կանանցով է նկարում իր կտավները. պատրաստի կտավները շատ տպավորիչ են (Photo)

Կազանցի նկարիչ Ալբերտ Զակիրովն իր կտավները ստեղծում է բավականին տարօրինակ ձևով։ Աշխատանքի ժամանակ նա վրձին ընդհանրապես չի օգտագործում։ Նկարչական գլուխգործոցներ ստեղծելիս նրան օգնում են… ամբողջովին մերկ կանացի մարմինները։

Արդեն մի քանի տարի է, ինչ նա հրաժարվել է վրձիններից։ Ըստ նկարչի՝ նկարելու այս տարօրինակ մեթոդը շատ պատահական և անսպասելի է առաջացել։

Նկարիչը պատմում է, որ մի անգամ իր արվեստանոց էր հրավիրել մի բնորդուհու։ Սակայն պարզվել է, որ նկարելու համար վրձիններ չունի։ Ստիպված կտավը սկսել է գունավորել իր ձեռքերով, իսկ հետո կտավը ներկելու գործին միացել է նաև մերկ բնորդուհին, և այդպես ստեղծվել է նրա առաջին գլուխգործոցը։

Նկարչի գլուխգործոցների արժեքը տատանվում է 500-ից 5000 եվրոյի սահմաններում։