Տարածված դեղամիջոց, որը կարող է դառնալ լյարդի ախտահարման պատճառ

Շատերը կարծում են, որ լյարդի դեղորայքային ախտահարման պատճառ կարող են հանդիսանալ միայն դեղատոմսով վաճառվող և ծանր հիվանդությունների բուժման համար կիրառվող դեղամիջոցները, մինչդեռ իրականում կան մի շարք տարածված դեղեր, որոնք վաճառվում են առանց դեղատոմսի, սակայն լյարդի համար պակաս վտանգավոր չեն:

Նման վտանգավոր, սակայն շատ տարածված դեղամիջոցների թվում առաջինը պարացետամոլն է: Մասնագետների խոսքով՝ սուր լյարդային անբավարարության բոլոր դեպքերի 50%-ը պայմանավորված է այս դեղամիջոցի մտածված չարաշահման հետևանքով առաջացած գերդոզավորմամբ, իսկ մյուս դեպքերի պատճառը պարզապես հաճախակի օգտագործումն է կամ պատահաբար դրա գերդոզավորումը:

Որոշ դեպքերում նոր դեղամիջոցի հեպատոտոքսիկ ազդեցությունը չի նկատվում կլինիկական հետազոտությունների ժամանակ և հայտնաբերվում է միայն այն գրանցելուց ու դեղատներում վաճառքի հանելուց հետո: Շուկայում հայտնվելուց հետո հայտնաբերված այս վտանգավոր հատկությունն էլ սովորաբար հանդիսանում է դեղամիջոցի արտադրության կասեցման և դրա համար տրամադրված լիցենզիան անվավեր ճանաչելու պատճառ:

Նյութի աղբյուրը՝ med2.ru