«Մեր միջև անձնական որևէ հարաբերություն չկա, ուղղակի ընկերներ ենք»․ Իրինա Այվազյանը՝ հրապարակված ռոմանտիկ լուսանկարների ու գրառումների մասին

Երիտասարդ դերասանուհի Իրինա Այվազյանի երկրպագուներն Ինստագրամում ակտիվ քննարկում են դերասանուհու և նրա ընկներներից մեկի՝ Դավթի ջերմ լուսանկարներն ու դրանց կից ռոմանտիկ գրառումները։ 

Tert.am Life-ն այս թեմայով պարզաբանում ստանալու նպատակով զրուցել է դերասանուհու հետ։ Իրինան ժպիտով արձագանքեց, որ իրենք ուղղակի լավ ընկերներ են, իսկ բուն ռոմանտիկ լուսանկարները տեսահոլովակից են:

Անդրադառնալով ջերմ լուսանկարներին և կից գրառումներին՝ նա ասաց․ «Դրանք աշխատանքային, ընկերական լուսանկարներ են: Ինքը կարող է ռոմանտիկ գրառում անել, ես էլ մեկնաբանություններում սրտի տեսքով էմոջի եմ տեղադրում, բայց դա ևս լրիվ ընկերական է։ Հեռուստադիտողները, հետևորդները սովորաբար միշտ կապ են վերագրում դերասանուհու և խաղընկերոջ միջև, ես նկարահանվել եմ նրա տեսահոլովակում։ Գրեթե բոլոր լուսանկարները, նկարահանման հրապարակից ու տեսահոլովակից են։ Մեր միջև անձնական որևէ հարաբերություն չկա, ուղղակի որպես ընկերներ իրար շատ ենք սիրում»։