Հենրիխ Մխիթարյանը տոնում է 31-ամյակը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր տոնում է 31-ամյակը:

Հենրիխն ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում, ութ անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Նա համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 86 խաղում խփած 29 գնդակով։ Հանդիսանում է միակ հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում:

Ֆուտբոլիստի կյանքում այս տարին շատ կարևոր է. նա և կինը՝ Բեթթին, սպասում են իրենց առաջնեկին:

Զույգն ամուսնացել է նախորդ տարվա հունիսին՝ Իտալիայի Վենեցիա քաղաքում: