ՎԱՏ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԽԱԹԱՐՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԼԻԱՐԺԵՔ ՔՈՒՆԸ

Մարդկանց մոտ կան մի շարք վատ սովորություններ, որոնք խանգարում են լիարժեք քնին, կամ էլ, ինչպես ժողովրդի մեջ է ընդունված ասել՝ «վատ երազներ» տեսնելուն են «նպաստում»։ Ըստ գիտնականների, նմանատիպ ամենավատ սովորություններից է քնից առաջ հեռուստացույց դիտելը կամ սմարթֆոնով զբաղվելը։ Գաջեթների էկրանները նվազեցնում են մելատոնինի արտազատումը։

Հատկապես վնասակար է քնելուց առաջ հագեցած իրադարձություններով եւ սուր սյուժետային ֆիլմերի դիտումը, որոնց ուժգին ապրումակցային զգացմունքներ են առաջացնում։ Այս մասին հայտնում է eg.ru-ն։ Բացի այդ, լիարժեք քնին խանգարում է նաեւ երեկոյան հագեցած ընթրիքը։

Իհարկե, սա չի նշանակում, որ ընթրիքից պետք է խուսափել կամ կիսաքաղցած քնել, սակայն միաժամանակ նաեւ պետք է հիշել, որ չափից հագեցած սննդառությունը կարող է խանգարել ձեզ հանգիստ քնել։ Մեկ գավաթ գինին կարող է դրականորեն ազդել ձեր քնի որակական եւ քանակական ցուցանիշների վրա, իսկ ալկոհոլի չարաշահումը վնասակար է օրգանիզմի համար ընդհանրապես։