Ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ անկանոն քնի ռեժիմը

Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են ակնհայտ կապ քնի տևողության ու թոքերի ֆիբրոզի միջև՝ հիվանդության, որի դեպքում օրգանների վրա ի հայտ են գալիս սպիներ, որոնք խանգարում են նորմալ շնչառության գործընթացը, գրում է Medicalxpress կայքը:

Գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ մարդու քնի տևողությունը կազմում է օրական յոթ ժամ և այդ նորմայից շեղվելու դեպքում բարձրանում է տարատեսակ հիվանդությունների զարգացման հավանականությունը: Պարբերաբար օրական չորս ժամ և ավելի քիչ քնող մարդկանց մոտ թոքային ֆիբրոզի զարգացման հավանականությունը բարձրանում է երկու անգամ, մինչդեռ օրական 11 ժամ և ավելի քնելու դեպքում այդ հավանականությունը բարձրանում է երեք անգամ:

Նշվում է, որ ամեն տարի այս հիվանդության հետևանքով մահանում է շուրջ հինգ հազար բրիտանացի՝ նույնքան, որքան քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկից՝ լեյկոզից:

Այս վտանգավոր խանգարման հավանականությունը որոշ չափով բարձր է լինում նաև այն մարդկանց մոտ, որոնք սիրում են պառկել քնելու ուշ ժամերին կամ աշխատում են տարբեր հերթափոխերով: Այս դեպքում հիվանդության զարգացման վտանգն այդքան բարձր չէ, սակայն այնուամենայնիվ որոշ չափով առկա է: