Ինչի՞ մասին է վկայում ձեր ձեռքսեղմումը

Գաղտնիք չէ, որ մարդու ժեստերը շատ բան կարող են պատմել նրա մասին։ Հպումները նույնպես շատ խոսուն են, որոնց թվում է ձեռքսեղմումը։ Ալլան և Բարբարա Փիզն իրենց գրքում նկարագրել են, թե ինչպես կարող են ձեռքսեղմման տարբեր տեսակները բնութագրել մարդուն։

Այժմ կպատմենք ձեռքսեղմման ամենատարածված 5 տեսակների մասին։

1. Իշխող ձեռքսեղմում

Վիզուալ կարող է թվալ, թե օպոնենտի ձեռքը վերևից է գտնվում, սակայն իշխող ձեռքսեղմման էությունն այն է, որ ում մատը վերևից է, նա էլ փորձում է իշխող դիրք գրավել։ Հաճախ այսպես են բարևում մարդիկ, ովքեր փորձում են ամեն կերպ ցույց տալ իրենց իշխանատենչութունը։

2. Հնազանդ ձեռքսեղմում

Իսկ երբ ձեր ափը հատյտնվում է վերևում, բայց միևնույն ժամանակ դիմացինի մատը ձեր ձեռքի վրա է, դա նշանակում է, որ ձեր ձեռքսեղմումը հնազանդ է։ Այդպիսով դուք կարծես ցույց տաք, որ պատրաստ չեք իշխող դերին։

3. Կրկնակի ձեռքսեղմում

Եթե ձեռք սեղմելիս դուք գործի եք դնում նաև երկրորդ ձեռքը, դնելով այն դիմացինի ձեռքի վրայից, դրանով դուք իշխող անձին հասկացնում եք, որ պատրաստ եք նրա հետ հավասար իրավունքներ ունենալ և նույնիսկ վերցնել իշխանությունը։

4. Թաց ձուկ

Ինչպես տեսնում եք նկարում, եթե ձեր ձեռքը նման դիրքում է ինչպես ձուկը, ապա դուք առավելագույն պասիվ եք այդ պահին։ Նման ձեռքսեղմումը անտարբերություն, թեթևություն, երբեմն նաև թույլ բնավորություն է նշանակում։

5. Գազարի կապ

Սա «թաց ձուկ» ձեռքսեղմման տարբերակի հեռավոր բարեկամն է, միայն, պարզապես, եթե նախորդ տարբերակից անտարբերություն է զգացվում, ապա տվյալ դեպքում դա պասիվություն է։ Կատակով համարվում է, որ մարդիկ նման կերպ ձեռքը մեկնում են, կարծես դա գազարի կապ լինի, որը նրանք տալիս են ինչ որ մեկին՝ նույնիսկ չփորձելով ցույց տալ իրենց բնավորությունը։