Ինչ չի կարելի դնել ամանորյա սեղանին Առնետի տարում

2020 թվականը սպիտակ մետաղական Առնետի տարի է: Առնետը բերում է նոր հնարավորություններ և նոր հարաբերություններ:

Առնետը շատակեր կենդանի է, այնպես որ, նրան դուր կգա սեղանի առատությունը: Սակայն կան մթերքներ, որոնք ցանկալի է չդնել սեղանին, և դրանք ներկայացնում է Lifter-ը:

Ուտեստներ տավարի մսից

Բանն այն է, որ Ցլի նշանն Առնետի բարեկամն է: Սա կարող է վիրավորել տարվա տիրուհուն:

Հոտավետ պանիրներ և թթուներ

Համարվում է, որ բոլոր առնետները սիրում են պանիր, բայց սուր հոտերը նրանց չեն գրավում: Խորհուրդ չի տրվում մատուցել նաև թթու կաղամբ, վարունգ և լոլիկ:

Կիսաֆաբրիկատներ

Սպիտակ մետաղական Առնետը սիրում է բնական և թարմ սնունդ, այնպես որ, հրաժարվեք կիսաֆաբրիկատներից և արագ սննդից: