Մեկ գիշերվա ընթացքում կարող եք ազատվել պզուկներից՝ օգտագործելով միայն մեկ բաղադրիչ…

Պզուկները նյարդայնացնում են և դրանցից անմիջապես ազատվելու ցանկություն է առաջանում:  Կան բնական միջոցներ, որոնց օգնությամբ կարելի է պզուկներից շատ հեշտ ազատվել:

Պզուկներից  մեկ գիշերվա ընթացքում ազատվել կարելի է սննդային սոդայի օգնությամբ; Սոդայի վրա մի քանի կաթիլ  ջուր լցնել, լավ խառնել և ստացված խառնուրդը քսել դեմքին: Թողնել 30-40 րոպե: Լվանալ  տաք ջրով  և քսել հարթեցնող կրեմ:

Ատամի մածուկ

Ատամի մածուկ քսել պզուկների վրա և թողնել ողջ գիշեր: Սակայն պետք է վերցնել գելի հիմքով պատրաստված ատամի մածուկ: Եթե զգայուն մաշկ ունեք,  ատամի մածուկը կարող է քոր, գրգռվածություն առաջացնել:

Ասպիրին

Ասպիրինի մի քանի հաբ  տրորել և վրան լցնել մի քանի կաթիլ ջուր:  Քսել  պզուկների վրա և թողնել մի քանի րոպե:  Սակայն, եթե ցանկանում եք ավելի  լավ արդյունք ունենալ, կարող եք թողնել ողջ գիշեր: