Երբ նա փոքր էր, հորն ասացին․ «Լակոտիդ առ, գնա՝ բերանից անընդհատ փսլինք է թափվում․․․»

Մանուկ հասակի լուսանկարներն աչքի անցկացնելով՝ անչափ դժվար է կռահել՝ ով է փոքրիկն այժմ։ Բայց այդ տղային գրեթե բոլորն են ճանաչում։ Նրան կարելի է տեսնել հեռուտաէկրաններին ու լսել ռադիոյով։

Մեր հերոսի  տատիկի երակներում գերմանացու ու լատվիացու արյուն էր հոսում։  Մորական պապը Պետրոգրադի կոմկուսի շրջկոմի առաջին քարտուղարն էր, իսկ մոր մայրն արտակարգ ձայնով էր օժտված  և երգում էր թատրոնում։ Ահա այսպիսի բազմատաղանդ ու բազմազգ նախնիներ է ունեցել մեր հերոսը։

Դեռ չգուշակեցի՞ք՝ խոսքն ում մասին է

«Փսլնքոտ լակոտը» աղմկահարույց ու խարիզմատիկ շոումեն Դմիտրի Նագիևն էր։ Այնինչ չես էլ ասի, թե նրա 50-ն արդեն լրացել է։ Նա այժմ փառքի ու ճանաչվածության գագաթնակետին է։ Նրա ներկայանալիությանը, հումորի զգացմանն ու առնականությանը նախանձում են հեռուստատեսության նրա շատ գործընկերներ։ 1990-ականներին ի հայտ եկած ամեն մի հեռուստահաղորդավարի չի, որ հաջողվել է պահպանել ու բազմապատկել նվաճումները շոուբիզնեսում։

Ամերիկյան ֆինանսատնտեսական 100-ամյա «Ֆորբս» հանդեսի վարկածով Դմիտրի Նագիևը Ռուսաստանի Դաշնության մեծահարուստների ցանկում 19-րդ հորիզոնականում է։ Շատ հեռուստանախագծեր Նագիևի համար պայքարում են միմյանց դեմ։

Բայց նշանավոր արտիստը միշտ չէ, որ այսքան ժողովրդականություն է վայելել։ Մի անգամ, երբ հայրը երրորդ դասարանցի Միտյային տանում է սամբոյի ու ձյուդոյի մարզիչի մոտ՝ պարապմունքների, մարզիչը նրանց քշում է «Լակոտիդ առ, գնա՝ բերանից անընդհատ փսլինք է թափվում» խոսքերով։

Այդ նվաստացումը չի կոտրում տղային։ Նա սկսում է եռանդով զբաղվել սպորտով և արդեն 2 տարի անց քաղաքային մրցույթի ժամանակ հանդիպում է այն նույն մարզիչին։ «Ուրախ եմ, որ փսլինքներդ արդեն չեն թափվում»,- ասում է մարզիչը։ «Թափվում են,- հանդուգն տոնով պատասխանում է Դմիտրին,- ուղղակի սովորել եմ փսլինքներս մաքրել»։ Շուտով Նագիևը սամբոյի գծով սպորտի վարպետ է դառնում, ապա նաև՝ ԽՍՀՄ չեմպիոն։