Սովորում ենք պատրաստել համեղ ու հայելանման ջնարակ՝ տորթերին յուրահատուկ համ ու գեղեցիկ տեսք տալու համար

Բաղադրությունը

եփած խտացրած կաթ — 200 գր
կակաո — 1 ճ/գ, շաքարավազ — 6 ճ/գ
ջուր — 50 մլ, կարագ — 100 գր
Պատրաստման եղանակ

1.Խտացրած կաթը, շաքարավազն ու կարագը մարմանդ կրակին տաքացնում ենք: Այս ընթացքում կակաոն լցնում ենք ջրի մեջ և լավ խառնում:

Կակաոյով զանգվածը լցնում ենք խտացրած կաթով զանգվածի մեջ և անընդհատ խառնելով եռացնում:

2.Ահա և վերջ: