Հրաչ Թառոյանը մեկնաբանում է իր և Մարինկա Խաչատրյանի բաժանման մասին լուրերը

Boomnews.am-ը գրել էր, որ սիրված դերսանուհի Մարինկա Խաչատրյանը և իր նշանածը բաժանվել են  ու ներկայացրել էր, որ դերասանուհին ինստագրամի պաշտոնական էջից հեռացված էին նրանց բոլոր լուսանկարները։

Լուրի իսկությունը ճշտելու համար Boomnews.am-ը կապ հաստատեց Մարինկայի նշանածի՝ Հրաչի հետ, ով մեր հետ զրույցում հերքեց լուրերը։ «Ես ու Մարինկան միասին ենք, մենք չենք բաժանվել, ավելին՝ մենք միասին երեկ մարտի 8-ը նշելու նպատակով մեկնել էին Մոսկվա»։

 

Հարցին, թե ինչո՞ւ է Մարինկան հեռացրել բոլոր նկարները Հրաչը հիմնավորեց, որ նրանք դա արել են, որպեսզի նոր ու «թարմ» լուսանկարներ հրապարակեն։