Ձվով դիետա, որ չունի հավասարը

Ձվի դիետան լավն է այնքանով, որ մի շաբաթում կօգնի նիհարել 10 կգ և այդ ընթացքում սոված չեք մնա, վիտամիններ կստանք, քանի որ ձուն հագեցածության զգացում է առաջացնում և դրա հետ մեկտեղ լավացնում է նյութափոխանակությունը:

Խորհուրդ չի տրվում 1 շաբաթից ավել կիրառել դիետան:

Երկուշաբթի

  • Նախաճաշ. 1թուրինջ, 2 խաշած ձու, 1բաժակ կանաչ թեյ:
  • Ճաշ. 1նարինջ, 1 խաշած ձու, հավի ֆիլե` խաշած, աղով:
  • Ընթրիք. Եփած հավի ֆիլե առանց կաշվի, 1բաժակ կեֆիր:

Երեքշաբթի

  • Նախաճաշ. 2 եփած ձու, 1 բաժակ ցիտրուսային հյութ:
  • Ճաշ. 2 նարինջ, եփած կամ շոգեխաշած հավի ֆիլե առանց կաշվի, 1բաժակ ջուր:
  • Ընթրիք. 2 խաշած ձու, 1 բաժակ հանքային ջուր:

Չորեքշաբթի

  • Նախաճաշ. 1 բաժակ ջուր` 1թեյի գդալ կիտրոնի հյութով, 1 խաշած ձու:
  • Ճաշ. Խաշած միս` 200 գր, 1թուրինջ:
  • Ընթրիք. 2 խաշած ձու, 1 բաժակ  հանքային ջուր:

Հինգշաբթի

  • Նախաճաշ. Ձվածեղ` 3 ձվից, աղով և կանաչիով:
  • Ճաշ. Հազարի տերևներ,  խաշած կամ շոգեխաշած  հավի ազդրամիս` առանց կաշվի, 150գր
  • Ընթրիք. 2 թուրինջ, 1 խաշած ձու, 1բաժակ ջուր:

Ուրբաթ

  • Նախաճաշ. Աղցան` 1 խաշած գազար, 2 խաշած ձու, 1 ճ. գդալ անյուղ թթվասեր, կանաչի:
  • Ճաշ. 2 թարմ գազար, 1բաժակ նարնջի հյութ:
  • Ընթրիք. Ծովաձուկ, 1 եփած ձու, 1բաժակ հանքային ջուր

Շաբաթ

  • Նախաճաշ. անյուղ կաթնաշոռ` 150 գր, 1բաժակ ցիտրուսային հյութ:
  • Ճաշ. 2 թուրինջ, 2 խաշած ձու:
  • Ընթրիք. Միայն հանքային ջուրէ առանց սահմանափակման

Կիրակի

  • Նախաճաշ. ½  միջին թուրինջ, 2 եփած ձու:
  • Ճաշ. Եփած միս` 200 գ, 1 նարինջ:
  • Ընթրիք. Միայն հանքային ջուր:

Եթե ուզում եք արդյունքը ձեզ գոհացնի, ապա պետք է հետևել այս կանոններին

  • Խմել միայն ալկալային հանքային ջուր: Օգտագործել միայն անյուղ կաթնամթերք:
  • Դիետայի վերջին օրերն անցկացնում են առանց ընթրիքի: Դիետայի ընթացքում պետք է ինչքան հնարավոր է շատ ջուր խմել:
  • Խորհուրդ է տրվում միաժամանակ զբաղվել նաև սպորտով: Այն կմեծացնի դիետայի արդյունավետությունը:
  • Թույլատրվում է օգտագործել նաև վիտամինային համալիրներ: