Հաճախակի անգինա, մրսածություն, հոգնածություն, փորկապություն կամ փորլուծությու՞ն

Որքան էլ տարօրինակ թվա, այնուամենայնիվ բժշկության զարգացման այս պայմաններում դեռևս գոյություն չունեն օրգանիզմում մակաբույծների ախտորոշման համար հստակ գործիքներ: Դա պայմանավորված է նրանով, որ գոյություն ունի մակաբույծների շուրջ 2000 տեսակ և չափազանց դժվար է դրանց հայտնաբերումը: Օրգանիզմում մակաբույծների առկայության մասին իմանալու համար պետք է հետազոտվել և առաջին հերթին անալիզներ հանձներ:

Կան որոշ նշաններ, որոնք վկայում են, որ հավանաբար օրգանիզմում մակաբույծներ են բնակվում:

Մակաբույծների առաջին նշանը մարմնի վրա պապիլոմաների առկայությունն է:

Դրանց մասին են վկայում նաև՝

Բերանից տհաճ հոտը
Ալերգիան, մաշկի վրա ցանը, արցունքոտվող աչքերը, քթից արտադրության հոսքը

  • Մաշկի կարմրությունը, Հաճախակի մրսածությունը, անգինան,  քթի խցանումը
  • Քրոնիկական հոգնածությունը, անկախ այն բանից, թե ինչով եք զբաղվել
  • Հաճախակի գլխացավերը, Փորկապությունը կամ փորլուծությունը

  • Հոդացավերը ու մկանային ցավերը, Նյարդայնությունը, քնի խանգարումը և ախորժակի կորուստը
  • Աչքերի շուրջ  սև շրջանակները, աչքերի տակ պարկերը