Աղեղնավորնե՛ր, ԴՈՒՔ միակն եք և անկրկնելի, և դա աստղերն են ասում

Աղեղնավորները հրաշալի էակներ են:

Աղեղնավորները լավատես են, նրանց հատուկ չէ հոռետեսությունը, նրանք կարողանում են իրենց լավատեսությամբ վարակել շրջապատի մարդկանց: Աղեղնավորն օգնում է այլ աչքերով նայել կյանքին: Նույնիսկ անելանելի վիճակում,  նա չի հուսահատվում: Նրանք լավատես են, որովհետև ճիշտ են  մատծում:

Աղեղնավորները սիրում են ոստումներ տալ և  մշտապես կատարում են իրենց խոստումը:  Եթե հանգամանքների բերումով  նրանք չեն կարողանում կատարել իրենց խոստումը, մարդիկ ներում ու հասկանում են, որովհետև հասկանում են, որ հնարավորության դեպքում  անպայման կկատարեին իրենց խոստումը:

Աղեղնավորները  կենսուրախ են, կայնքով լի: Նրանց կողքին երբեք չես տխրի: Սիրում են արկածներ:

Աղեղնավորները մի փոքր անհամբեր են, բայց միայն այն հարցում, երբ պետք է օգնության  հասնել: Եթե գիտեն, որ որևէ մեկն օգնության կարիք ունի, նրանք ոչ մի վայրկյան չեն կարող համբերել:

Աղեղնավորները անկախ են, ինքնուրույն: Սիրում են առանձին մնալ, մտքերը հավաքելու  համար, որպեսզի հանկարծ  չմտածված խոսքով չվիրավորեն որևէ մեկին:

Աղեղնավորները  սիրում են անկեղծանալ, վստահում են մարդկանց, չնայած որ երբեմն շատ են ափսոսում դրա համար:

Աղեղնավորներն ազնիվ ու արդար են, խորամանկությամբ որևէ բանի հասնելը  նրանց համար չէ: Չնայած, նրանք գիտակցում են, որ  ոչ բոլորն են ճիշտ գնահատում իրենց անկեղծությունը, այնուամենայնիվ նրանք չեն փոխում իրենց էությունը:

Աղեղնավորները իսկական ընկերներ  են, երբեք չեն դավաճանում ու չեն լքում դժվար պահին: