Սրտաբանի անգին խորհուրդները, հետևեք և չեք իմանա սրտի «տեղը»

Սրտի «վարպետը», այսպես են անվանում ականավոր սրտաբանին, կիսվում է այս պարզ և հասանելի խորհուրդներով, որոնց շնորհիվ հնարավոր կլինի խուսափել սրտային հիվանություններից: Դրանք  պրակտիկայում վաղուց ստուգված միջոցներ են:

Քնեք բավարար չափով

Հանգիստ քունը  շատ կարևոր է սրտի համար, կարգավորում է ճնշումը և պահպանում է անոթները:

Խմեք բավարար չափով ջուր

Մարդը կարող է չնկատել  ջրազրկումը:  Եթե  օրգանիզմը օրը 5 բաժակից պակաս ջուր է ընդունում, ապա արյունը թանձրանում է և վատ է շրջանառվում, ի հայտ է գալիս թրոմբների առաջացման վտանգ:

Պահպանեք լավ տրամադրությունը

Բաց մի թողեք ծիծաղելու առիթը, դա սիրտը պաշտպանելու լավագույն միջոցն է: Հաճելի երաժշտություն լսեք:

Աստիճաններ բարձրացեք

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սրտի նոպայի առաջացման ռիսկը ցածր է այն մարդկանց մոտ, ովքեր  վերելակ նստելու փոխարեն գերադասում են աստիճանները ոտքով բարձրանալ:

Շնորհակալ ու երախտապարտ եղեք

Մշտապես շնորհակալության խոսքեր ասեք  այն ամենայն լավի համար, որ տեղի է ունենում ձեզ հետ: Գիտնականները ապացուցել են, որ նման գործողությունները շատ օգտակար են սրտի և անոթների առողջության համար, բացի այդ կարգավորում են  ճնշումը և դադարեցնում են բորբոքային պրոցեսները օրգնիզմում:

Մրսածությունը և գրիպը մի տարեք ոտքի վրա

Մրսածությունը և գրիպը շատ լուրջ հիվանություն են և  կարող են բարդություններ առաջացնել  սրտի աշխատանքում:

Պահպանեք վիտամին D-ի բավարար մակարդակը

Այս վիտամինի բավարար քանակը  չափազանց կարևոր է սրտային հիվանությունների, ինսուլտի և ինֆարկտի կանխարգելման  համար:

Շոկոլադի հարցում սահմանափակումներ մի արեք

Կակաոն բարերար ազդեցություն է գործում սրտի վրա: Դառը շոկոլադը օգտակար է սրտի համար, բացի այդ այն բարձրացնում է տրամադրությունը: