Ինչքանով են երգում հայ երգիչները հարսանիքներին

Վերջերս ընկերներիցս մեկի հարսանիքն էր, իսկ դրանից առաջ հարսանիքի պատրաստությունները, ինչի ընթացքում էլ ծնվեց այդ հետաքրքիր միտքը․ «Ինչքանով են երգում մեր երգիչները հարսանիքների ժամանակ»:

Ու քանի որ այդ ինֆորմացիան խիստ գաղտնի է և ամեն երթուղայինում դրա մասին չես լսի, որոշեցի ամենաստույգ ճանապարհով ճշտել թե ով ինչքան գումարով է երգում․ փակեցի հեռախոսիս համարը և անձամբ զանգահարեցի բոլոր երգիչներին։ Շնորհակալություն ընկերներիս, որ օգնեցին հայթայթել նրանց համարները։ Բոլորին հարցրել եմ, թե որքան կարժենա 30 րոպեանոց ելույթը, այսինքն 5 երգի արժեքը։

Գուրգեն Դաբաղյան 2500 $

Գուրգենին զանգահարեցի առաջինը, պատմեց, որ եկող ամսվա մեջ մի քանի հրավեր ունի Հայաստանից դուրս, ու որ պետք է իր հետ նախօրոք օրը ճշտել։ Ասաց, որ 5 երգը պատրաստ է երգել 2500 $-ով, պատրաստ է իջնել ու դեռ մի երգ էլ նվիրել մեզ, բայց քանի որ նա այս ցուցակում ամենացածր գին ասած երգիչն էր, որոշեցի գին չգցել։)

Սոֆի Մխեյան 4000 $

Սոֆին նախ հետաքրքրվեց, թե ով է վարելու միջոցառումը, (մի գուցե ընկերուհու համար էր ուզում գործ դզել) ապա ասեց, որ պետք է խորհրդակցի ու նոր կարող է հրապարակել գինը։ 20 րոպե հետո զանգահարեց և ասաց, որ մի երգը կերգեի 1000-1500 $, ու որ պատրաստ է սակարկելու։ Նշեց, որ մի երգը կնվիրի մեզ։ Այսինքն ստացվեց 4000 $։

Նանա 5000 $, սակարկելուց հետո 4000 $

Ի տարբերություն մնացածի, Նանան հարցրեց, թե որ քաղաքում է լինելու հարսանիքը, պատճառաբանելով, որ նրան շատ են հրավիրում դրսից։ Ասաց, որ այդ ընթացքում լինելու է Մոսկվայում, ու կերգի 5000 $-ով, քանի որ պետք է տոմս առնի վերադառնալու համար։ Եվ քանի որ ես չէր պատրաստվում վճարել նրա տոմսի գումարը, սկսեցի գին գցել և ի վերջո կանգնեցինք 4000 $-ի վրա։

Մգեռ 4000 $

Սկզբից զանգահարեցի Մհերին, հարցրեցի թե ինչքանով է պատրաստ երգել իմ հարսանիքին, ինչին նա պատասխանեց, որ անձամբ չի զբաղվում այդ գործերով, ինքը թվեր չի հրապարակում և տվեց իր գործերով զբաղվողի համարը։ Ժոռը, նրա գործընկերը ասաց, որ Մհերը պատրաստ է երգել 4000 $-ով, իսկ եթե ուզում ենք, որ նա նաև վարի միջոցազռումը ապա կկազմի 5000 $:

Արամե 5000 $, սակարկելուց հետո 4000 $

Արամեի <գինը> պարզելու համար հարկավոր էր կապնվել նրա պրոդյուսերի՝ Արտյոմ Հակոբյանի հետ։ Արտյոմը ասաց, որ Արամեն երգում է 5000 $-ով, բայց հաշվի առնելով դոլլարի այժմյան կուրսը 500 $ պատրաստ էն զեղչ անել։ Ես չէր պատրաստվում հանձնվել ու խնդրեցի մի քիչ էլ զեղչ անել, ինչին Արտյոմը պատասխանեց, որ պետք է կապնվի Արամեի հետ, որպեզի ճշտի հետը։ 20 րոպե հետո զանգահարեցի նրան և Արտյոմն ասաց, որ բացատրել է Արամեյին իրավիչակը և նա պատրստ է երգել 4000 $-ով։

Արման Հովհաննիսյան 25,000 $

Արման Հովհաննիսյանի պրոդյուսեր Լուսինինեն ինձ չարչարեց երեք օր շարունակ, ամեն օր փորձում էր կապնվել Արմանի հետ, բայց չէր ստացվում։ Ի վերջո ինձ հաջողվեց պարզել երկար սպասված թիվը։ Պարզվում է Արման Հովհաննիսյանիը մեր շոու բիզնեսում ամենաթանկ երգիչն է է և 30 րոպե երգելուց համար պահանջում է 25,000 $

Թաթա 10,000 $ (3 երգը)

Դե քանի, որ Թաթան չափազանց հայտնի է, որպեսզի հասանելի լինի, Թաթայի երգելու գինը ստիպված էի ճշտել ծանոթներիցս մեկից, ում հարսանիքին նա երգել էր։ Իմ ցուցակը 5 երգի հաշվով է, բայց նրանց հարսանիքին Թաթան 3 երգ էր երգել, որի համար վճարել էին 10,000 $: 5 երգը չոր հաշվարկով կկազմեր մոտ 16,000 $, բայց գործ չունենք, ավելի լավ է հրապարակել այն ինչ գիտենք։

Լիլիթ Հովհաննիսյան 4500 $ (3 երգը)

Լիլիթ Հովհաննիսյանը Ձեր հարսանիքին 3 երգը կերգի 4500 $-ով, ինչը ավելի թանկ է, քան ցուցակում առկա աստղերի 5 երգի համար պահանջվող գումարը։

Մնացած աստղերը կամ անհասանելի էին, կամ չէին վերցնում փակ համարից եկող զանգեր։ Կփորձեմ պարզել նաև նրանց գները և կներկայացնեմ հաջորդ նյութում։

Հ.Գ․ Ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ովքեր անկեղծ շնորհավորում էին ինձ իմ հարսանիքի կապակցությամբ։