Այս տղային հաղորդեցին, որ շուտով մահանալու է մայրը. 4 տարի անց մայրը գտավ այս կրծքկալը

13 տարեկան տղային հայտնեցին, որ շուտով նրա մայրը մահանալու է. 4 տարի անց նրա մայրը տեսավ այս կրծկալը և հուզվեց: Հուլիան Ռիոս Կանտը սովորական 13 տարեկան երիտասարդ էր, որի կյանքը փոխվեց մեկ ակնթարթում, բժիշկները նրա մոր մոտ հայտնաբերեցին կրծքի քաղցկեղ, և ոչ մի հույս չէին տալիս նրա բուժման համար:

Ինչպես գրում է Alibabaru.com-ը՝ տղան պետք է պատրաստվեր այն բանին, որ շուտով մայրը կլքի իրեն: Ամենացավալի բանը այն էր , որ, եթե Հուլիանի մայրը ժամանակին դիմեր բժշկի, քաղցկեղը կհայտնաբերվեր վաղ փուլում, և բուժումը կսահմանափակվեր միայն քիմիաթերապիայով: Բայց հիվանդությունն արդեն շատ էր զարգացել և այդ պատճառով բժիշկները հեռացրին կնոջ կուրծքը, որպեսզի փրկեն նրա կյանքը:

Երբ Հուլիանի մայրիկի կյանքին այլեւս վտանգ չէր սպառնում, նա որոշեց, որ պետք է մի բան անի, որպեսզի արտահայտի իր երախտագիտությունը, ամենաթանկ մարդու կյանքի փրկության համար: Տղան վճռական որոշում էր կայացրել ստեղծել մի բան, որը կօգներ ավելի վաղ փուլում հայտնաբերել այդ սարսափելի հիվանդությունը, և դրանով օգնել՝ բուժվելու ավելի շատ կանանց:

Այդպես Հուլիանը սկսեց իր ուսումնասիրությունը: Նա ժամեր շարունակ ուսումնասիրում էր կրծքի քաղցկեղի բոլոր տեսակները, ներառյալ ախտորոշման մեթոդները՝ բուժման հնարավորություններով: 17 տարեկանում նա հիմնեց իր ընկերությունը, կոչելով «Բարձր տեխնոլոգիաներ»: Նրա նպատակն էր՝ մշակել հեշտ մեթոդ ամբողջ աշխարհի կանանց հանար, որը կախտորոշի կրծքի քաղցկեղը ամենակարճ ժամանակում: Նրա ընկերությունը արեց մի քանի տեխնոլոգիական բացահայտումներ. վերջինը կրծկալն էր, որը ուներ իր մեջ կարված 200-ից ավելի սենսոր: Այս սենսորները ունակ են վերահսկելու և վերլուծելու մեծ քանակությամբ տվյալներ, որոնք բացահայտում են կնոջ կրծքում կատարվող փոփոխությունները: Այդ տվյալները հետագայում փոխանցվում են բժիշկներին, որպեսզի նրանք հետեւեն կնոջ արողջական վիճակին: Հուլիանը շատ էր հպարտանում իր հայտնագործությամբ:

Այս սարքի սկզբունքը հանճարեղ է: Կրծքում գտնվող ուռուցքը մի քանի անգամ ավելացնում է արյան շրջանառությունը հյուսվածքներում, որը իր հերթին արտահայտվում է ջերմաստիճանի զգալի բարձրացմամբ: Կրծկալը հետևում է ջերմաստիճանին ՝ փոխանցելով ծրագրի մեջ և զգուշացնելով կնոջը, օրգանիզմում կատարվող փոփոխությունների մասին: Կրելով այս կրծկալը շաբաթվա մեջ 60-90 րոպե, ապահովվում են բավականին տվյալներ, որոնք ճշգրիտ հաշվում են կնոջ կրծքի առողջության վիճակը: Այս մեթոդի ակնհայտ առավելությունն այն է, որ ջերմաստիճանը վերցվում է նույն տեղից, որը թույլ է տալիս ավելի հստակ որոշել արդյունքը:

Հուլիանը արժանացել է մրցանակի Մեքսիկայի նախագահի կողմից՝ իր ձեռքբերման համար: Կրծքկալը դեռ գտնվում է փորձնական շրջանում, բայց մենք հույս ունենք, որ հիմնավոր փորձարկումներից հետո այն հասանելի կլինի բնակչության լայն զանգվածին: Երիտասարդը և նրա խումբը վստահ են, որ իրենց գյուտը հաջողություն կունենա:

Տղան ընդամենը 18 տարեկանում արդեն գյուտարար է և գործարար, ում ծանրակշիռ աշխատանքը կարող է փրկել միլիոնավոր կանանց կյանքեր: Մայրիկի՝ հիվանդության դեմ պայքարը տվեց նրան հսկայական փորձ, բայց այդ փորձը թույլ տվեց երիտասարդին ուղղել իր եռանդը հօգուտ մարդկության առողջությանը: