Որտե՞ղ եք պատկերացնում մեր հարսանիքը. Գոհար Ավետիսյանը ցանկանում է կրկին ամուսնանալ

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ինստագրամյան իր էջում ամուսնու հետ նոր ֆոտոշարք է ներկայացրել հանգստի վայրից՝ Իտալիայից:


Հրապարակմանը կից նա գրել է.
«Մեր կյանքի ամենառոմանտիկ երեկոներից մեկն է:

Ի դեպ, իմ և Սերյոժայի հարսանիքը մեծ և շքեղ չի եղել, ամեն ինչ հնարավորինս համեստ էր, քանի որ առաջին ամուսնությունիցս հետո հարսանիքները տանել չէի կարողանում, իսկ ծանոթներիս հարսանիքներին լացել եմ:

Հիմա մենք մտածում ենք, գուցե եկել է հենց այդ ժամանակը…

Իսկ որտե՞ղ եք պատկերացնում մեր հարսանիքը»,- գրել է նա: