Հաճախ ինձ մեղադրում եմ, բայց մտածում եմ՝ միգուցե դա էր իմ ճակատագիրը. Վիկա Մարտիրոսյան

Պարուհի Վիկա Մարտիրոսյանը երեկ իր սաների հետ անակնկալ էր մատուցել իր ուսուցչուհուն ՝ շնորհավորելով նրա տարեդարձը:

Նա ինստագրամյան իր էջի սթորի բաժնում լուսանկար է հրապարակել ուսուցչուհու հետ ՝ կից գրառում անելով:


«Ձեզ շատ եմ սիրում ու ամբողջ կյանքովս շնորհակալ եմ ինձ գրագետ մանկավարժ, մասնագետ դարձնելու համար:

Միշտ առողջ եղեք: Ճիշտ է ՝ մինչ օրս շատ եք ջղայնանում ինձ վրա, որ թողեցի դասական արվեստս:

Ես էլ հաճախ ինձ եմ մեղադրում, բայց մտածում եմ ՝ միգուցե դա էր իմ ճակատագիրը », – լուսանկարին կից գրել է պարուհին: