Անհրաժեշտ բաղադրիչները՝
- Շաքարավազ — 4-5 ճաշի գդալ
- Ցանկացած սիրոպ կամ մրգահյութ — 1 ճաշի գդալ
- Լիմոնի հյութ կամ քացախ — քիչ (9 տոկոսանոց)
- Ձևավոր աման խաղալիքների տեսքով (նապաստակ, արջ, մարդուկ)
Ինչպես պատրաստել ՝
Վերցնել ցանկացած տեսակի, բայց ոչ էմալապատ աման, լցնել շաքարավազը, լիմոնի հյութը կամ քացախը և դնել կրակի վրա, հասցնել եռման աստիճանի:
Հարկավոր է ժամանակ առ ժամանակ խառնել գդալով: Այնուհետև ավելացնել սիրոպը կամ մրգահյութը: Կարելի է օգտագործել նաև գունանյութ:
Եփել մինչև 7 րոպե: Այնուհետև հանել կրակից և քաղցր զանգվածը լցնել նախապես բուսայուղով պատված ձևավոր ամանների մեջ ու տեղադրել փայտիկը:
Եթե զանգվածը պնդացել է, նշանակում է շաքարաքլորը պատրաստ է:
Բարի ախորժակ 🙂