«Դու իմ դիմագիծն ես, դու իմն ես` հիվանդ, թե առողջ ժամանակ». Տաթև Հովակիմյանը՝ Հայաստանից չարտագաղթելու մասին

Դերասանուհի Տաթև Հովակիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ նշելով, որ չի պատրաստվում արտագաղթել Հայաստանից:

«Ես մնում եմ, Երկիր։ Դու իմ դիմագիծն ես, դու իմն ես` հիվանդ, թե առողջ ժամանակ։ Եթե անգամ կարողանամ փակել վերքերիցդ գոնե մեկը կամ ուղղակի պահել ամուր զարկերակդ, որ չարյունահոսես, ես կմնամ, խոստանում եմ»,- գրել է նա՝ օգտագործելով «չեմ արտագաղթելու» և «երկիրը երկիր ա» հեշթեգերը:

Դերասանուհին ևս մեկ գրառմամբ նշել է, որ նրանք, ովքեր լքում են երկիրը, նույն մարդիկ են, ովքեր հիվանդ ծնողին, երեխային, վատառողջ կենդանուն են թողնում։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Տաթևը լուսանկար էր տեղադրել զարմիկի՝ Գոռի հետ և հայտնել, որ նա տուն է եկել յոթօրյա արձակուրդի: «Մեր ընտանիքը խոնհարվում է բոլոր զոհված տղերքի ու նրանց ծնողների առջև։ Կյանքդ զոհեցիր հանուն կյանքի: Դուք հաղթել եք, տղե՛րք»,- գրել էր դերասանուհին։