«Ամեն հերոսի մահով աշխարհը դատարկվում է». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը սոց ցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել ու անդրադարձել սահմանին տիրող իրավիճակին: Նա գրել է.

«Սիրտս էնքան է նեղացել, ճմլվել, որ դարձել է անգո: Միջից միայն ցավ է դուրս գալիս` քամված ցավ. ամեն կորստի հետ մի սիրտ ես կորցնում, մի կյանք ու մի սեր` աշխարհի նկատմամբ: Առանց մարդու աշխարհը գին չունի, իմաստազուրկ է, ամեն հերոսի մահով աշխարհը դատարկվում է, մոր սիրտը քարանում, Երկիրս` աղքատանում: Սիրտս շատ է նեղ… թվում է քար ես դարձել, մեկ էլ տեսնում ես արնածորում ես ու տեղդ չգտնելով` քարշ գալիս պատմության ու հիշողության էջերում, որ հասկանաս, լավ, տեսնես կլինի՞ մի օր հանգիստ Լուսաբաց տեսնենք, Երկիրը ծաղկի ու ժպտա, կորստի ցավը ննջի ու վերանա… անցնի … գնա…
Տեսնես կլինի՞ մի օր էնքան ուժեղանանք, որ մեզ պարզապես հանգիստ թողնեն, մեզ, մեր Երկիրը, մեր տղերքին, մեր մշակույթն ու հավատքը, մեր նիստուկացը, տո մեր սխալներով հանդերձ մեզ հանգիստ թողնեն, մենք էլ մեզ հանգիստ տանք` ապրելու համար հանգիստ տանք: Սիրտս նեղ է… ամեն զոհված Մարտիկի հետ ես եմ զոհվում, բայց իմն անիմաստ է, իրենք` իմաստավոր, իրենց կյանքն էլ է կյանքի մասին, մահն էլ: Իրենք ամեն ինչի մասին են ապրել ու զոհվել են ամեն ինչի հանուն, որ մենք մի օր ուժեղանանք ու ապրելու շանս ունենանք: Բայց ժամանակն անցնում է, ու մենք էլի մոռանում ենք ջրել ծառերը, պաշտպանել լեռներն ու սիրել իրար, մենք մոռանում ենք, որ հանուն կյանքի պիտի ապրենք ու դրանով հաղթենք, ոչ թե իրար «մահ» կամենանք, որ պիտի ուժեղանանք, քանի լավ ենք, ոչ թե սպասենք պատուհասի` մեկօրյա բռունցք դառնալու համար, որ պիտի սիրենք քանի ԿԱՆ, ոչ թե, երբ գնացին: Մենք պարզապես շատ անզգուշորեն ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆՔ: Իսկ ժամանակը երբեք էլ չի սպասում: Ու սիրտս նեղ է: Մեր սերը կողպեքով էնքան խորն ենք կողպել, որ պայթելուց հետո ենք «հիշում», թե ուր ենք պահել…
Պայթելուց հետո սիրելու իմաստը ո՞րն է: Սիրտս նեղ է, որ ամեն անգամ էս պատմությունը սերնդե սերունդ կրկնվում է, տանում է ասես իր բաժինը, ու պրծում չկա: Կանգնած ես աշխարհի կոկորդին.Դու, քո մի կտոր երկինքն ու քո մի բուռ Հողը` կյանքիցդ էլ թանկ, վրան` Խաչ: Քո «մի բուռ» հողը, որի համար ծնվել ես, ապրել ու զոհվել, որ Ծաղկի: Հ.Գ. Հայաստանն ապրելու ևարարելու Երկիր է. այդպես է եղել և այդպես էլ շարունակվելու է: Միայն, թե պետք է հիշել ու պահպանել հիմա, ոչ թե կորստի վտանգի ժամանակ միայն, պետք է պահել ու պահպանել ՄԻՇՏ: Երախտիքս Հայրենիքի Նվիրյալներին: Աստված պահապան բոլորիս»:

Читать далее ««Ամեն հերոսի մահով աշխարհը դատարկվում է». Նազենի Հովհաննիսյան»

Դիանա Տոռեսը լողազգեստով գայթակղիչ լուսանկար է հրապարակել

 

Քանի որ կորոնավիրուսային համավարակը զրկել է մարդկանց ծովի ափին հանգստանալու հնարավորությունից, Դիանա Տոռեսը վայելում է ամառային երեկոները լողավազանի մոտ:

Դիանան լուսանկարվել է գայթակղիչ սև լողազգեստով ու կիսվել այդ կադրով իր ինստագրամյան հետևորդների հետ:

Читать далее «Դիանա Տոռեսը լողազգեստով գայթակղիչ լուսանկար է հրապարակել»

«Չինաստանը կրակում է մեր ուղղությամբ, անգամ զիվորներ են սպանվել». Սիլվի Բարկովան` Հնդկաստանում տիրող վիճակի մասին

Ամուսնությունից հետո Հնդկաստանում բնակություն հաստած Սիլվի Բարկովան հաճախ է լուսանկարներ հրապարակում իր ինստագրամյան մկրոբլոգում և պատմում իր առօրյայի ու Հնկաստանի մասին:

Այս անգամ Սիլվին կիսվել է տեղեկությամբ ու գրել. «Հնդկաստանում փակեցին Tik Tok-ը, քանի որ Չինաստանի կառավարությունը տարածքներ է ուզում վերցնել Հնդկաստանից և անգամ կրակում է մեր ուղղությամբ: Նույնիկ զինվորներ են սպանվել: Հնդկաստանի կառավարությունն էլ բարկացավ ու փակեց չինական գրեթե 56 հավելված, այդ թվում և Tik Tok-ը»:

Читать далее ««Չինաստանը կրակում է մեր ուղղությամբ, անգամ զիվորներ են սպանվել». Սիլվի Բարկովան` Հնդկաստանում տիրող վիճակի մասին»

«Ադրբեջանը տարածաշրջանային պատերազմ է սկսում համաշխարհային համավարակի պայմաններում». Ալեքսիս Օհանյան

Ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին ծավալվող իրադարձություններին:

Հայազգի միլիոնատերն իր էջի «սթորիս» բաժնում կիսվել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տարածած գրառմամբ, որում գրված է. «Ադրբեջանը տարածաշրջանային պատերազմ է սկսում համաշխարհային համավարակի պայմաններում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող ռազմական գործողությունների վերաբերյալ գրառում է արել՝ ընդգծելով, որ ընթացող համավարակի պայմաններում Ադրբեջանը, անտեսելով ՄԱԿ-ի՝ ամբողջ աշխարհում ռազմական գործողությունները դադարեցնելու հորդորը, հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա:

Читать далее ««Ադրբեջանը տարածաշրջանային պատերազմ է սկսում համաշխարհային համավարակի պայմաններում». Ալեքսիս Օհանյան»

«38-ից հետո հասկանում ես, որ մի 5 օրվա կյանք է մնացել». Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան տարեդարձը

Նազենի Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 38-ամյակը: Ինստագրամյան իր էջում դերասանուհի-հաղորդավարուհին այդ առթիվ գրառում է կատարել:

«Իսկ ինչի՞ համար են ծնվում մարդիկ, ո՞վ գիտե: Երևի ծնվում են, որ ծիծաղեն, ժպտան, լացեն սրտանց ու բարկանան, ծնվում են, որ ապրեն ու սիրեն, որ հասնեն իրենց սիրուն կամ էդպես էլ չհասնեն, ծնվում են, որ աշխարհում մի բան փոխեն, եթե բարի սրտով են ծնվում` փոխեն դեպի լավը, եթե նեղսիրտ` դեպ վատը հիմնականում, ծնվում են, որ իրենց ինչ-որ մեկը իրենց գտնի, գրկի ու բաց չթողնի, կամ ընտրի ուրիշին ու թողնի մենակ…Ծնվում են, որ շնչեն ու հասկանան` ինչ մեծ օրհնություն է լիաթոք, անդիմակ շնչելը, հիվանդանում են, որ գիտակցեն` որքան կարևոր է առողջ լինելը, ու էդ մի պարզ բառի մեջ որքա՜ն երջանկություն կա: Ծնվում են, որ զգան ծովաջրի աղահամն ու արցունքի մեջ ծովեր ունենան, ծնվում են, որ արևներին ծիծաղեն ու ջերմանան նրանով, ծնվում են, որ ամենաանելանի պահին մեկին օգնեն, որ մի օր էլ, ասես «պատահաբար», իրե՛նց ձեռք մեկնեն, ծնվում են, որ երգեն ու տարածվեն, որ թռչեն ու երազեն, որ ծնունդ տան ու հավերժանան, որ հետք թողնեն` սիրո,նվիրումի ու բարության..

Մարդիկ ծնվում են, որ շնորհակալ լինեն` ամեն վայրկյանի, ապրածի ու անգամ ցավածի համար, Սիրելու օրհնությունն իրենց մեջ կրելու համար: Ես էնքան շնորհակալ եմ իմ ապրած վայրկյանի համար…շնորհակալ եմ կարոտների անդունդի համար, որ անտակ է թվում, ու ինձ հա ստիպում սիրով լցնել այն, շնորհակալ եմ ինձ ողորմած իմ Հավատքի համար` Տիրոջ օրհնությունն ու Խաչի զորությունն ունենալու համար, շնորհակալ եմ շարականների համար, որոնք հոգիս են լցնում ու ամոքում, շնորհակալ եմ այն Հայրենիքի համար, որն ինձ հանգիստ չի տալիս` բարդ երեխայի նման, ու ստիպում է ինքս ինձ անընդհատ վերանայել, հղկվել, փոխվել… անընդհատ ինքս ինձ ճանաչել ու հոսել. չլճանալ, շնորհակալ եմ ՆՐԱ երգի ու լեռան ծաղկի, քաղցր ջրերի, նրա Գոյության համար, շնորհակալ եմ Հայաստան աշխարհի անպարտելի որդիների համար…շնորհակալ եմ իմ`մեծագույն օրհնության համար`Ընտանիքիս, որով ծնվեցի, որով ապրեցի, որի կարոտով էլ կգնամ…և շնորհակալ եմ Ընկերներիս, որ երակովս կյանք են ներարկում ամեն վայրկյան, ուսով հենք դառնում,սրտանց ուրախանում, ցավում կամ կարեկցում:

Էնքա՜ն շնորհակալ եմ:

Հ.Գ. Ծնունդները կգան ու կգնան, կմնա Մարդը` իր ստեղծածով ու պահածով:

Պինդ մնանք, միասնական ու հավատով. շնորհակալ լինենք…

38-ից հետո հասկանում ես, որ մի 5 օրվա կյանք է մնացել… ու արժի ամեն օրդ ապրել հազար տարվա խտությամբ…»,-գրել է հոբելյարը:


Читать далее ««38-ից հետո հասկանում ես, որ մի 5 օրվա կյանք է մնացել». Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան տարեդարձը»

Անժելա Սարգսյանը նոր սուպերսեքսուալ լուսանկարներ է հրապարակել

Ամերիկաբնակ դերասանուհի Անժելա Սարգսյանը իր հետևորդներին հաճախ է ցույց տալիս իր հետաքրքիր ուղևորություններն ու առօրյան։ Читать далее «Անժելա Սարգսյանը նոր սուպերսեքսուալ լուսանկարներ է հրապարակել»

Քորթնի Քարդաշյանն աջակցել է իր երկրին՝ Հայաստանին (լուսանկար)

Ռեալիթի շոուի աստղ Քորթնի Քարդաշյանը եւս անտարբեր չի մնացել Հայաստանի սահմանին տիրող իրավիճակին։ Իր Instagram-ի Stories բաժնում նա կիսվել է հայազգի երիտասարդի գրառմամբ, որում ասվում է․ «Աղոթում ենք մեր երկրի, մեր անվախ զինվորների եւ մեր ընտանիքների համար, որոնց կյանքը լուրջ վտանգի տակ է առանց այդ էլ դժվարին ու անորոշ ժամանակներում», ապա հավելել է #ԱջակցությունՀայաստանին հեշթեգը։

Нет описания.

Читать далее «Քորթնի Քարդաշյանն աջակցել է իր երկրին՝ Հայաստանին (լուսանկար)»

«Իմ անունը ժաննա է ու ես հայ եմ». Ժաննա Բուտուլյանը հայեցի ու շատ կանացի լուսանկար է հրապարակել

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը հայկական մոտիներով լուսանկար է հրապարակել՝ խաղաղության ու սիրո կոչ անելով։ Читать далее ««Իմ անունը ժաննա է ու ես հայ եմ». Ժաննա Բուտուլյանը հայեցի ու շատ կանացի լուսանկար է հրապարակել»

Թեստ․ Ո՞ր նկարը կկախեիք ձեր տանը․ պատասխանը կպատմի ձեր հոգեկան վիճակի մասին

Ո՞ր նկարը կկախեիք ձեր տանը:

Նկար 1

Հիմա դուք հանգիստ եք։ Դուք վայելում եք կյանքի յուրաքանչյուր պահը։ Չէ որ ձեր խոսքերով «մենք մեկ անգամ ենք ապրում»։ Դուք փնտրում եք նոր տպավորություններ և չեք վախենում փոփոխություններից։

Նկար 2

Դուք բավականին փակված մարդ եք, ով ոչ մեկի հետ չի կիսվում իր խնդիրներով։ Դուք հաճախ ձեզ տխուր և ճնշված եք զգում։ Փորձում եք թույլ տալ ինքերդ ձեզ մի փոքր հանգստանալ։

Նկար 3

Դուք ինքնավստահ անձնավորություն եք։ Ձեզ դուր է գալիս վերահսկել ամեն ինչ։ Դուք իսկապես գիտեք, թե ինչպես է պետք ճիշտ որոշումներ կայացնել։ Աշխատանքի վայրում ձեզ վրա եք վերցնում շատ պատասխանատու որոշումներ։ Մարդկ ողջունում են ձեր ունակությունները։

Читать далее «Թեստ․ Ո՞ր նկարը կկախեիք ձեր տանը․ պատասխանը կպատմի ձեր հոգեկան վիճակի մասին»