Աստղաբանների կարծիքով, որոշ առարկաներ կարող են բարենպաստ ազդեցություն ունենալ իրենց տերերի վրա։ Ընդ որում, կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր «հաջողակ առարկան, իրը», որոնցից երբեք չպետք է բաժանվի, եթե ցանկանում է հաջողակ լինել։
Խոյերը պետք է միշտ իրենց մոտ պահեն մտերիկմների լուսանկարները։ Օրինակ, դրամապանակում կարելի է պահել ընտանեկան լուսանկարը, մահճակալի մոտ դրված շրջանակներով լուսանկաները ևս լավ են Խոյերի համար
Ցուլերին խանգարում են հին իրերը, Ցուլերը պետք է անհապաղ ազատվեն դրանցից։
Երկվորյակների համար հաջողակ է ճամփորդությունից բերված մանրադրամը։
Խեցգետնին հաջողություն են բերում զարդերը։ Դա կարող է լինել սովորական շղթա կամ թանկարժեք ականջօղեր։
Փառասեր Առյուծներին հաջողություն են բերում հայելիները։ Աստղերը նրանց խորհուրդ են տալիս պայուսակում միշտ հայելի ունենալ, իսկ տանը՝ մեծ շրջանակով հայելի։
Կույսերի տանը միշտ պետք է լինի նրանց սիրելի ծաղիկը։
Կշեռքներին խորհուրդ է տրվում կրել սիրելի զգեստը կամ տաբատը, սիրված հագուստը հաջողություն է բերում։
Կարիճներին հաջողություն են բերում թալիսմանները, բայց պարտադիր կարմիր կամ կանաչ գույնի։
Աղեղնավորներին հաջողություն են բերում դիպլոմները, գավաթները, հաղթանակի մասին հիշեցնող ցանկացած իր, պարգևները պետք է պահել տեսանելի վայրում։
Այծեղջյուրների համար հաջողակ են գուշակ-գրքերը, խաղաքարտերը, նրանք երբեք չպետք է բաժանվեն դրանցից։
Ջրհոսներին հաջողություն են բերում մանկության հետ կապված առարակաները։
Ձկների համար հաջողակ են տնային իրերը, ծածկոցից մինչև թանկարժեք սպասք։