Ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք, թե ինչ են հայտնաբերել 1000-ամյա մումիայի գլխի մեջ

Զարմանալի արդյունքի է հանգեցրել գտնվող չինական Դինհուեյ տաճարում պահպանվող մասունքի տոմոգրաֆիան։

Բուդդայական 1000-ամյա ուսուցչի զմռսված մարմնում մինչև օրս հիանալի  պահպանվել են մարդու առողջ ոսկորներն ու ամբողջական ուղեղը։

Հայտնագործությունը  կատարվել է անցյալ շաբաթ՝  Չինաստանի հյուսիսի Հեբեյ նահանգի Վուանե տեղանքում պահպանվող Ցի Սյանի ոսկեզօծ աճյունը համակարգչային տոմոգրաֆիայի ենթարկելուց հետո։

Վարպետ Ցի Սյանը հարգարժան վանական է եղել։ Նա Հին Հնդկաստանից Հին Չինաստան է ճանապարհորդել՝ բուդդայականություն քարոզելով։

Համակարգչային տոմոգրաֆիան անցկացվել է վանականների, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների ու ուխտագնացների ներկայությամբ։

Մարդիկ  ցնցվել են՝ բժիշկներից իմանալով, որ վարպետ Ցի Սյանի ոսկորներն ու ուղեղը մինչև օրս միանգամայն առողջ են ու հիանալի են պահպանվել։

Տոմոգրաֆիայից հետո բժիշկ Ու Յունցինը հայտարարել է․«Մենք կարող ենք տեսնել, որ մումիայի ոսկորները նույնքան առողջ են, որքան սովորական մարդունը»։

«Ցի Սյանի ծնոտը, վերևի ատամնաշարը, կողոսկրերը, ողնաշարն ու բոլոր հոդերը լիովին պահպանվել են։ Դա անհավատալի տեսարան է»,-եզրափակել է բժիշկը։

Պատմական գրառումների համաձայն՝ ուսուցիչ Ցի Սյանը Հնդկաստանից էր։ Նա ուղևորվել է ներկայիս Չինաստանի հյուսիս-արևելյան հատվածում Կորեական թերակղզուց ոչ հեռու գոյություն ունեցող Հիտանյան թագավորություն (916-1125 թթ․)՝ բուդդյական փիլիսոփայություն քարոզելու նպատակով։

Ասում են, որ նա չինական հիերոգլիֆների է փոխադրել 10 խոշոր սուտրաներ (հին հնդկական գրականության մեջ հակիրճ և կցկտուր արտահայտություններ, ասույթներ, իսկ ավելի ուշ՝ նման ասույթների ժողովածու, որտեղ շարադրվել են գիտելիքների ոլորտներ, ինչպես նաև Հին Հնդկաստանի  գրեթե բոլոր կրոնա-փիլիսոփայական ուսմունքները, խմբ․)։ Ավելի ուշ  Հիտանի տիրակալը Ցի Սյանին անվանել է ազգային բուդդայական ուսուցիչ։ Նրա որոշ թարգմանություններ փորագրվել են քարե աղյուսակներում, որոնք հանդիպում են մինչև հիմա։

Ցի Սյանի վախճանից հետո նրա  աշակերտները պահպանել են վարպետի մարմինը, բայց հետագայում աճյունը երկար հարյուրամյակներ անհետացել է։

Ցի Սյանի աճյունը հայտնաբերվել է 1970-ականներին՝ Չինաստանի քարանձավներից մեկում։

Դիհուեյ տաճարի  ուսուցիչ Դուն ասում է, որ բուդդայականները վարպետի պահպանված աճյունի առաջ  խոնարհվում են դեռ 2011-ից։ Ենթադրվում է, որ մումիան տեղափոխվելու է ներկայումս Սյանտյան լեռան վրա կառուցվող Շենդու տաճար։