Ովքե՞ր դավաճանեցին ու հեռացան Թամարա Գեւորգյանի կյանքից սարսափելի ավտովթարից հետո. դերասանուհին բացահայտում է (տեսանյութ, լուսանկար)

Թամարան դեռ անվասայլակով է տեղաշարժվում, ինչպես նաեւ խոստովանում է, որ տեղի ունեցածից հետո բժիշկներն իր մորն ասել էին, որ հնարավոր է, որ անդամահատեն իր ոտքը:

Դերասանուհին Areg TV-ի եթերում խոստովանել է, որ ավտովթարից հետո վերաիմաստավորել է իր կյանքը, այդ թվում՝ ընկերներին:

Ըստ Թամարայի՝ ընկերների ցանկը զգալիորեն պակասել է, քանի որ շատերին նորովի է բացահայտել:

«Եթե նախքան ավտովթարն ունեի 10 հոգի, հիմա՝ 2-ն են: Ոչ մի բան ուղղակի չի լինում, սա եղավ, որ ես հետեւություններ անեմ ու եւս մեկ անգամ ապացուցեմ ինքս ինձ, որ ուժեղ եմ: Ես երջանիկ եմ, հիմա սայլակին եմ, սակայն դա միայն հիմա է, իսկ այն մարդիկ, ովքեր ձեռք չմեկնեցին, որ անկողնուց նստեմ սայլակին, նրանք չկան իմ կյանքում այլեւս: Ես ունեի այդ մարդկանց կարիքը, որ ուղղակի գային, կողքիս լինեին, օգնեին, ձեռք մեկնեին, սակայն եթե չեն եղել, ապա պետք է բաց թողնել նրանց»:

Starnews-ը ավելի վաղ տեղեկացրել էր Թամարայի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի մանրամասները:

«Հրաշքով եմ փրկվել: Ոտքս շատ լուրջ վնասել եմ, կարելի է ասել՝ 0-ից են հավաքել, գրեթե 20 օր է՝ հիվանդանոցում եմ, սպասում են հերթական վիրահատությանը, դեռ մի քանի վիրահատություն առջևում է: Շատ լուրջ վնասվածք եմ ստացել, մի քանի կոտրվածք այդ թվում՝ արտաքին վնասվածք», –Starnews-ին ասել էր Թամարան:

Թամարան նաև հավելել էր, որ արագ չէր վարել մեքենան.

«Արագ չեմ վարել մեքենան, պարզապես կորցրել եմ կառավարումը, նույնիսկ դեռ հստակ չէ՝ արդյո՞ք մեքենայի խնդիրն էր , թե՝ ոչ: Պարզապես պատահել է, չհասկացա՝ ինչպես եղավ: Արդեն հայտնի է, որ արագ չեմ վարել, ինքս երբեք արագ չեմ ընթանում, նույնիսկ մայրուղու վրա վարել եմ 60-70 կմ/ժ արագությամբ, շրջադարձի ժամանակ խնդիր եղավ, կորցրի մեքենայի կառավարումը»: