28-ամյա դիմահարդարն իր երազած կազմվածքին է հասել: Գոհար Ավետիսյանը «ստեղծել» է դիտարժան կերպար՝ ընդգծելով իր նոր արտաքինի առավելությունները:
Բյութի-բլոգերը երկար տարիներ ավելորդ քաշ է ունեցել: Դրանից ազատվելը նրա նվիրական երազանքն է եղել: Գոհարը վերջապես կարողացել է պարծենալ իր հասած արդյունքով: Նա նկատելիորեն նիհարել է և փորձել է համարձակ մինի զգեստ:
Ավետիսյանը նախընտրել է զմրուխտ երանգի կարճ զգեստ: Խորը դեկոլտեով հանդերձանքն ընդգծել է դիմահարդարի փարթամ կուրծքն ու բարակ իրանը:
Հաջողակ գործարար կինը կիսվել է գեղեցկության մեջ հաջողության հասնելու իր գաղտնիքներով: «Ամեն գիշեր, երբ ես իսկապես ուզում էի ուտել, ինքս ինձ ասում էի՝ համբերիր, սիրելիս, փոխարենը դու գեղեցիկ լուսանկարներ կունենաս արձակուրդից: Ինչպե՞ս եք գնահատում իմ գործադրած ջանքերի արդյունքը»,- հետաքրքրվել է Գոհար Ավետիսյանը: