Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը տիկնոջ հետ այսօր այցելել է Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն՝ դիտելու #saveմիլիոն իրավիճակային կատակերգությունը, որի գլխավոր դերում Մկրտիչ Արզումանյանն է:
«Իվայի հետ գնացել էինք Ստանիսլավսկու թատրոն՝ #saveմիլիոն ներկայացմանը, որի գլխավոր դերում իմ լավ ընկեր Մկրտիչ Արզումանյանն է»,-Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է Հայկ Մարությանը:
Քաղաքապետը հաջորդիվ նոր լուսանկարներ է հրապարակել հանդիպումից՝ դրանք բնորոշելով հաճելի:
Վաղեմի ընկեր-գործընկերոջ հետ լուսանկարը հրապարակել է նաեւ Մկրտիչ Արզումանյանը՝ կից գրելով. «Բաաա, ապե ջան»:
Հայկ Մարությանի և Մկրտիչ Արզումանյանի լուսանկարները մեծ իրարանցում եւ ոգեւորություն են առաջացրել սոցցանցերի հայկական տիրությում: Լուսանկարների մեկնաբանություններում օգտատերերը չեն թաքցնում իրենց ուրախությունը՝ սիրված դուետին տարիներ անց կրկին միասին տեսնելու առիթով: